Հայանիստի դպրոցը տանիք չունի. աշակերտներ դասերն անցկացնում են դրսում
Արդեն 20 օրից ավելի է, Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները դասապրոցեսն անցկացնում են բացօթյա տարածքում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել է։ Այսօր՝ մայիսի 4-ին, դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանը կայքին հայտնել է. «Ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով տանիքը պոկվեց ու թափվեց։ Միակ սփոփանքը նա էր, որ տուժածներ չեղան, բայց դպրոցը միլիոնների վնաս է կրել։ Հաջորդ օրն անձրևն իր սև գործն արեց. 3-րդ հարկից ստիպված իջել ենք մյուս հարկեր և դասապրոցեսները չխաթարելու նպատակով նույնիսկ դրսում ենք դասերն անցկացնում։ Մինչ այդ, սակայն, 3 օր հեռավար անցկացրեցինք, սակայն նպատակահարմար գտանք՝ ավելի լավ է դրսում, քան հեռավար։ Դիմել ենք մարզպետարան, որտեղից էլ դիմել ենք կառավարություն։ Վստահ ենք, որ կառավարությունը կարճ ժամանակում կֆինանսավորի դպրոցի ոչ միայն տանիքի, այլև ողջ շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Դպրոցն ունի 300-ից ավելի աշակերտ, անգամ հարակից գյուղերից ու Երևանից են այստեղ աշակերտներ ընդունվել»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...