նիկոլն ու իր ուսապարկերն ընդդեմ բանակի
Այն ինչ կատարվեց այսօր Ազգային ժողովում մեր ազգի ամոթն ու խայտառակությունն է: Այն ինչ կատարվեց այսօր, շարունակությունն էր նիկոլի բարբաջանքների, որը նա բաց թողեց նույն Ազգային ժողովում չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին:
նիկոլի ուսապարկերն այնպիսի ատելությամբ են խոսում հայոց բանակի, հայ զինվորականների, գեներալների մասին, կարծես թուրք ազգայնամոլներ եւ հայատյացներ լինեն: Վստահ եմ, նորմալ թուրքն ու ադրբեջանցին էլ այսքան ատելությամբ, զզվանքով չի խոսի հայոց բանակի դեմ:
Այս օրերին նիկոլն ու իր ուսապարկերն ամբողջովին ցուցադրեցին իրենց իրական էությունը, իրենց իրական մտադրությունները: Նրանք ատում են հայոց բանակը, նրանք ատելություն են սերմանում հայոց բանակի նկատմամբ, որ սիրել տան թուրքական բանակը:
Ի դեպ, հատուկ ընտրում են այնպիսի բառապաշար, այնպիսի ժարգոն, որ առավել հասկանալի լինեն հատակում գտնվող ագրեսիվ փոքրամասնության համար:
«Գեներալները դավաճան են, զինվորականները, դավաճան են, գնդապետները հարուստ են»,- բղավում են իմքայլական ուսապարկերը: Բաղավում են այնպես, կարծես ոչ թե նիկոլն է պատերազմ բերել մեր երկիր, պատերազմի ժամանակ եղել երկրի թիվ մեկ պաշտոնյան, այլ պաշտոնանկ արված, իրենց կողմից պաշտոնանկ արված գեներալներն ու հրամանատարները:
Չհամարձակվեք շարունակել բարաբաջել բանակի հասցեին: Այդ բանակում իմ որդին է զոհվել, իմ որդու ընկերներն ու հրամանատարները: Տականքներ, չափներդ ճանաչեք, չնայած դու մարդ չեք, որ չափ կամ սահման ճանաչեք: Ձեր յուրաքանչյուր բառի, նախադասության համար պատասխան եք տալու:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ