Ո՞վ է հանձնարարականներ տալիս նիկոլի իրավական գծով խորհրդականին
Լավրենտի Բերիան հաստատ կնեղվի, կնեղանա, որ նիկոլի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանին համեմատենք իր հետ: Հասկանում ենք Բերիայի ապրումները, բայց ստիպված ենք:
Իհարկե, Աննա Վարդապետյանն իր մասշտաբներով հեռու է Լավրենտի Բերիայից, բայց այն, որ նա ձգտում է գործել նրա նման, նրա գործելաոճով՝ ակնհայտ է: Այս փոքրիկ, արտաքինից անմեղ աղջիկը սորոսական ամենակարկառուն ներկայացուցիչներից է, եւ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ անողորմ է վարչախմբի հակառակորդների նկատմամբ:
Երեկ հրապարակվեց սկանդալային տեսանյութ, որում շատ հստակ երեւում է, թե ինչպես է այս, արտաքինից փխրուն, անմեղ արարածը միջամտում քրեական գործի նախաքննությանը: Ավելի պարզ արտահայտվենք. Աննա Վարդապետյանն ուղիղ հրահանգավորում է, հանձնարարականներ է տալիս վարույթ իրականացնողներին։
Ի դեպ, երբ Հայաստանում նիկոլն ուզում էր անցումային արդարադատություն իրականացնել: Ազգային ժողովում քննարկում էր կազմակերպվել, որտեղ հիմնական զեկուցողներից մեկը հենց այս փոքրամարմին աղջնակն էր: Արտաքինից նուրբ այս աղջնակը չէր թաքցնում իր ատելությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր ընդդիմադիր են նիկոլի վարչախմբին: Նա չէր թաքցնում իր կապը Լարիսա Մինասյանի հետ եւ ելույթից առաջ, ելույթից հետո ուշիմ աշակերտի նման լսում էր սորոսականների հայաստանյան առաջնորդի ցուցումները:
Նա այն ժամանակ զբաղեցնում էր Արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Հիմա հասկացա՞ք, թե նիկոլի ինչին էր պետք անցումային արդարադատություն կոչվածը: նիկոլն ու իր ոհմակը Հայաստանը ցանկանում են վերածել մի տարածքի, որտեղ բնակիչները զբաղված են լինելու թուրքական բաղնիքների սպասարկման հարցերով: Սա լավագույն դեպքում:
Չենք զարմանում հրապարակված տեսանյութից: Իսկապես, չենք զարմանում: Սա է նիկոլի Հայաստանի իրական դեմքը: Սա է այն Հայաստանը, երբ նիկոլին զեկուցում էին, թե ում տուն են խուզարկության գնացել, որտեղ եւ ով է դուռը բացել, ինչ է հագին եղել, դեմքի ինչ արտահայտություն է ունեցել:
Ու ամենակարեւորը, մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, թե ում ձեռքին է, այսպես կոչված, արդարադատությունը Հայաստանում: Նայեք լուսանկարին ու փորձեք հասկանալ, գիտակցել, թե ով է այսօր Հայաստանում որոշում, թե ում ձերբակալեն, իսկ ում կալանավորեն, ում դեմ քրգործ հարուցեն եւ ում տունը խուզարկեն:
Պարզ է չէ, որ սա եզակի հանձնարարական չէ: Պարզ է չէ, որ սա համատարած բնույթ է կրում: Եւ ինչպես նիկոլը, այնպես էլ այս սորոսական աղջնակը հայկական նյուրնբերգյան դատավարությունում պատասխան են տալու իրենց հանցավոր գործողությունների եւ քայլերի համար:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ