Facebook–ն ավստրալացի օգտատերերին և ԶԼՄ-ներին զրկել է տեղական և միջազգային նորություններ տարածելու հնարավորությունից
Facebook սոցիալական ցանցն ավստրալացի օգտատերերին և ԶԼՄ-ներին զրկել է տեղական և միջազգային նորություններ տարածելու հնարավորությունից։ Սա կապված է օրինագծի հետ, որն ընդունվելու դեպքում Facebook-ը, Google-ը և այլ հարթակներ ստիպված կլինեն լրատվամիջոցներին վճարել՝ իրենց բովանդակության համար: Այս մասին հայտնում է BBC–ին։
Facebook-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ԶԼՄ-ներին և Ավստրալիայի բնակիչներին սոցիալական ցանցերում արգելվում է տեղադրել լրատվական հղումներ և դիտել տեղական և միջազգային նորությունները: Այլ երկրներում նույնպես սահմանափակված է ավստրալական լրատվամիջոցների բովանդակությունն ու դրանց հղումների հրապարակումը։
Ավստրալիայի կառավարությունը խստորեն քննադատել է այդ քայլը:
Միևնույն ժամանակ Google–ը, որը նախկինում դեմ էր օրինագծի կիրառմանը, այժմ սկսել է պայմանագրեր կնքել տեղական լրատվամիջոցների հետ՝ գումարի դիմաց դրանց բովանդակությունը հրապարակելու համար։
Ըստ Կանբերրայի համալսարանի, Ավստրալիայի բնակիչների առնվազն 39 տոկոսն իրենց նորությունները ստանում են Facebook-ի միջոցով:
Փորձագետ Ջեյմս Քլեյթոնը նշել է, որ ըստ ընկերության հայտնած տեղեկությունների, այն շատ չի վաստակում ավստրալիական լրատվամիջոցների նյութերի տարածման դիմաց, ինչն էլ հարց է առաջացնում, թե ինչու է քննարկվող օրինագիծն այդքան անհանգստացրել ընկերությանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am–ը, Ավստրալիայում քննարկվում է օրինագիծը, որով նախատեսվում է սոցիալական ցանցերից վճարներ գանձել՝ տեղական լրատվամիջոցների բովանդակությունը տարածելու դիմաց։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...