Արթրիտի եւ ասթմայի դեմ դեղամիջոցները կարող են օգտակար լինել կորոնավիրուսի ժամանակ. Նոր հետազոտություն
Տոցիլիզումաբը՝ արթրիտի բուժման համար դեղամիջոցը, կարող է արդյունավետ լինել ստացիոնարում կորոնավիրուսի բուժման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը նվազեցնում է հոսպիտալացված պացիենտների մահացությունը:
Տոցիլիզումաբը վերաբերում է մոնոկլոնալ հակամարմինների խմբին: Անցած տարի փետրվարին չինացի գիտնականները ենթադրեցին, որ դեղամիջոցը կարող է օգնել ճնշել կորոնավիրուսի ժամանակ բորբոքիչ ռեակցիան եւ լավացնել պացիենտների ապրելիությունը:
Ավելի ուշ Դեղամիջոցների իտալական գործակալությունը (AIFA) վաղաժամ դադարեցրեց կորոնավիրուսի բուժման մեջ տոցիլիզումաբի փորձարկումները դրա անարդյունավետության պատճառով:
Սակայն հրապարակվել են ստացիոնար պայմաններում տոցիլիզումաբի հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տվել, որ տոցիլիզումաբը նվազեցնում է հոսպիտալացված պացիենտների մահացությունը. ուսումնասիրությունների 28 օրում մահացել է 596 մարդ դեղամիջոցի խմբում, եւ 694 մարդ վերահսկիչ խմբում: Բացի այդ, պացիենտները, որոնք արթրիտի դեմ դեղամիջոց են ստացել, քիչ հավանականությամբ են թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեցել՝ ի տարբերություն ստանդարտ թերապիայում գտնվող հիվանդների՝ 33 տոկոսն ընդդեմ 38 տոկոսի:
Կորոնավիրուսի բուժման ժամանակ օգտակար կարող են լինել նաեւ կորտիկոստերոիդները, որոնք կիրառվում են ասթմայի բուժման համար: Հավանաբար, դրանք կարող են պաշտպանել կորոնավիրուսից ոչ միայն ասթմատիկներին, այլ նաեւ բոլոր մնացած պացիենտներին:
Հետազոտության շրջանակում, որն անցկացրել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, մասնակցել են կորոնավիրուսով վարակված 146 պացիենտներ: Կամավորների կեսն օրական երկու անգամ 800 մկգ բուդեսոնիդ է կիրառել, որն օգտագործվում է ասթմայի եւ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ժամանակ: Վերահսկիչ խումբը ստացել է ստանդարտ բուժում:
Ուսումնասիրությունների 28 օրվա արդյունքներով անալիզը ցույց է տվել, որ բուդեսոնիդը 90 տոկոսով նվազեցնում է անհետաձգելի օգնության եւ հոսպիտալացման կարիքը: Կամավորների մոտ, որոնք օրական երկու անգամ ինհալյատոր են օգտագործել, զգալիորեն արագ անհետացել են կորոնավիրուսի ախտանիշները՝ ի տարբերություն վերահսկիչ խմբի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...