Վաղը երկնքում չափազանց տեսարժան երևույթ է դիտվելու
Վաղը՝ փետրվարի 13-ին, երկնքում չափազանց տեսարժան երևույթ է դիտվելու՝ Մերկուրին, Յուպիտերը և Վեներան հանդիպելու են։ Այս մոլորակների նման միացում վերջին անգամ տեղի է ունեցել 2015թ-ին։
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ 3 մոլորակի միացումները (եռակի միացումներ), ի տարբերություն երկու մոլորակի միացումների, հազվադեպ և հետևաբար ավելի հետաքրքրական երևույթներ են:
Իսկ ի՞նչ է մոլորակների միացումը։ Մոլորակների միացում կոչվում է երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը՝ որպես կանոն, մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի անկյունային տրամագիծն է կես աստիճան): Միացումներ են կոչվում նաև մոլորակների և Լուսնի իրար մոտ դիտվելու երևույթները: 4-7 մոլորակների դեպքում դիտվում է այսպես կոչված «մոլորակների շքերթ», ինչը շատ հազվագյուտ երևույթ է: Հակառակ դրան երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ՝ 1 աստիճանի սահմաններում, որպես կանոն, լինում են տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի):
Սակայն իրականում Լուսինը և մոլորակները տարածության մեջ շատ հեռու են միմյանցից․ երևացող «միացումը» Երկրից դիտելիս նրանց պրոյեկտված պատկերն է միայն։ Նույնիսկ մեզ ամենամոտ մոլորակները՝ Վեներան և Մարսը, պտտվելով իրենց ուղեծրերով, իրարից հեռու են լինում առնվազն 94 մլն կմ, իսկ հիմնականում՝ շատ ավելի։


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...