Ոտքերը փափկացնող խյուսեր
Գաղտնիք չէ, որ ոտքերի խնամքը նույնպես շատ կարեւոր է՝ կնոջ գեղեցիկ տեսքն անթերի դարձնելու համար։ Սակայն կանայք առաջին հերթին մտածում են դեմքի, ձեռքերի, մազերի, պարանոցի եւ հետո միայն ոտքերի խնամքի մասին։ Այսօր առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստվող մի քանի խյուսեր, որոնք կարող են օգնել ձեզ այս հարցում։
Մեղրով եւ խնձորով խյուս
Այս խյուսը կարող է հիանալի փափկացնող ազդեցություն ունենալ ոտքերի վրա։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է բնական մեղրը խառնել նույն քանակությամբ քերած խնձորի հետ։ Այնուհետեւ հարկավոր է նաեւ ավելացնել 5-6 ճաշի գդալ բուսական յուղ։ Զանգվածն արդեն կարելի է քսել մարլայի վրա եւ մոտ 30 րոպե դնել ոտքի վրա։
Լոլիկի հյութով խյուս
Այս խյուսի պատրաստման համար հարկավոր է լոլիկի հյութը (թարմ քամած) խառնել բուսական յուղով (նույն քանակությամբ) եւ ստացված զանգվածը քսել մինչեւ կոճի հատվածը։ Այնուհետեւ պետք է ոտքին տոպրակ փաթաթել եւ թողնել մոտ 30-60 րոպե, ինչից հետո կարելի է արդեն լվանալ ոտքերը։
Ձիթապտղի յուղով խյուս
Այս խյուսը նույն ձեւով է պատրաստվում, ինչպես նախորդը, սակայն մեկ տարբերությամբ. այն օգտագործելուց առաջ ոտքերը պետք է լվանալ տաք ջրով եւ հետո միայն քսել խյուսն ու փաթաթել տոպրակով։ Այս խյուսը պետք է թողնել ոտքի վրա մոտ 1-2 ժամ, իսկ հետո լվանալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...