Պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երեխաներ են կարճատես դառնում. հետազոտություն
Պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երեխաներ են կարճատես դառնում՝ քիչ ժամանակ անցկացնելով դրսում եւ հաճախ նստելով տանը էկրանների կամ գրքերի առջեւ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Ophtalmology ամսագրում:
Medportal-ի հաղորդմամբ՝ կարճատեսության զարգացման կարեւոր գործոն է փողոցում անցկացրած ժամանակի կրճատումը (երբ կա հնարավորություն հեռուն նայել):
Հետազոտության մեջ չինացի եւ ամերիկացի գիտնականները գնահատել են, թե ինչպես է պանդեմիայի ժամանակ փակ տարածքում երկար մնալն ազդում երեխաների մոտ կարճատեսության տարածմանը:
Ուսումնասիրելով Չինաստանի Շանդուն նահանգից 10 դպրոցներից 6-13 տարեկան 123 535 երեխաների տեսողության տվյալները՝ գիտնականները հայտնաբերել են, որ 2015-2019 թվականներին նրանց թիվը կայուն է եղել եւ քիչ: Իսկ 2020-ին աճ է գրանցվել, եւ ամենից շատ աճել են 6 տարեկանների շրջանում ցուցանիշները՝ 5,7 տոկոսից մինչեւ 21,5 տոկոս: 10-13 տարեկանների համար այդ ցուցանիշն աննշան է փոխվել:
Հեղինակները չեն կասկածում, որ աճը կապված է տանը երկար ժամանակ անցկացնելու հետ:
Գիտնականները խորհուրդ են տալիս նվազեցնել էկրանների եւ գրքերի առջեւ ժամանակն ու շատ ժամանակ անցկացնել տնից դուրս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...