Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից, եթե պատրաստվում եք հյուր գնալ․ բժշկի խորհուրդ
Վերջին շաբաթներին կորոնավիրուսային վարակի դեպքերը Հայաստանում զգալիորեն նվազել են, բայց լուրջ ռիսկ կա, որ ամանորյա տոներին այն կարող է նորից աճել, եթե մարդիկ մոռանան անվտանգության միջոցառումների մասին եւ սկսեն միմյանց հյուր գնալ:
Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի, այնուամենայնիվ, ցանկալի է հրաժարվել հյուր գնալուց կամ գոնե նվազեցնել նման հանդիպումները: Մի կողմից՝ արցախյան պատերազմից հետո քչերը խնջույքների տրամադրություն ունեն, մյուս կողմից՝ նման միջոցառումների ժամանակ կորոնավիրուսի տարածման ռիսկը դեռ բավականին բարձր է:
Մասնագետի խոսքով՝ նույնիսկ եթե մարդն արդեն հիվանդ է եղել COVID-19-ով, դա բոլորովին էլ չի երաշխավորում նրա անվտանգությունը՝ Հայաստանում արդեն գրանցված են կորոնավիրուսով կրկին վարակման հարյուրավոր դեպքեր: Չնայած վարակվելու ռիսկը հիվանդացածների մոտ ավելի ցածր է, այն զրոյից հեռու է, եւ չպետք է մոռանալ դրա մասին:
Եթե, այնուամենայնիվ, պատրաստվում եք այցելել հարազատներին ու ծանոթներին, մասնագետը խորհուրդ է տալիս պահպանել մի քանի պարզ կանոններ.
Մի՛ գրկախառնվեք եւ մի՛ համբուրվեք այլ մարդկանց հանդիպելիս:
Փորձեք հնարավորության դեպքում պահպանել սոցիալական հեռավորությունը, ներառյալ՝ ներսում:
Աշխատեք մեծ թվով մարդկանցով չհավաքվել փակ տարածքում:
Հաճախ օդափոխեք տարածքը:
Եթե կարող եք ներսում դիմակով մնալ, դա զգալիորեն կնվազեցնի վարակի վտանգը:
Եթե հնարավոր է, շնորհավորեք հարազատներին եւ ընկերներին հեռախոսով կամ ինտերնետով՝ բարեբախտաբար, նման հնարավորություններն այսօր շատ են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...