Ո՞ր շոկոլադն է առավել օգտակար առողջության համար
Շոկոլադը մթերք է համարվում, որը բավականին օգտակար է առհասարակ առողջության եւ հատկապես սրտի համար. կակաոյի հատիկներում պարունակվող ֆլավոնոիդների` հակաօքսիդիչների շնորհիվ, որոնք պայքարում են բջիջների համար կործանարար ազատ ռադիկալների դեմ ձեր օրգանիզմում:
Սննդաբան Միրա Իլիչի խոսքով` շոկոլադն իր ֆլավոնոիդ պարունակության շնորհիվ վերահսկում է խոլեստերինի մակարդակը, իջեցնում արյան ճնշումը եւ թրոմբների առաջացման վտանգը, ինչպես նաեւ բարելավում է արյան ներհոսքը կենսական կարեւորության օրգաններ:
Սակայն ոչ բոլոր շոկոլադներն են օգտակար: Շոկոլադ ընտրելու վերաբերյալ առաջարկությունները հրապարակվել են Քլիվլենդ կլինիկայի կայքում:
Ըստ սննդաբանի` խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ սեւ շոկոլադին, քանի որ այն ամենամեծ քանակությամբ ֆլավոնոիդներով հարուստ կակաոյի հատիկներ է պարունակում:
«Որքան մուգ, այնքան ավելի լավ,- նշում է սննդաբանը: -Կերեք շոկոլադ, որը 70-ից 85 տոկոս կակաո է պարունակում»:
Նա նաեւ խորհուրդ է տալիս հրաժարվել ցանկացած հավելանյութերով շոկոլադ գնելուց, եթե դա իհարկե ընկույզ եւ միրգ/չիր չէ:
Ըստ Իլիչի` կարելի է օրական 30 գրամ շոկոլադ ուտե: Նա ընդգծել է, որ այս աղանդերի ստանդարտ սալիկը, որպես կանոն, 100 գրամ է պարունակում, ուստի պետք չէ օրական շոկոլադի սալիկի մեկ երրորդից ավել ուտել. այդպես դուք ավելորդ քաշ չեք հավաքի եւ օրգանիզմի համար օգտակար հակաօքսիդիչներ կստանաք:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...