Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-եր Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ Մահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմ Օմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները Որպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . Կոս Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը Միջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) ԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձություն Անկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համար Գերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբ
Տեսանյութեր

Այս մեծ աղմուկի տակ հրեշավոր պլաններ կան, նա ցանկանում է Ադրբեջանին հանձնել այն, ինչ կարող է. Արփինե Հովհաննիսյան

2010 թվականին փոփոխություններ են եղել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում. Ինչ նպատակով են այդ փոփոխությունները տեղի ունեցել եւ որքանո՞վ է դա փոխկապակցված Սյունիքում տեղի ունեցողի հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ընդդիմության բողոքի երթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախգահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալ;ով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ ներկա սահմանները ֆիքսող օրենքն ընդունվել է դեռեւս 2010 թվականին:

Նրա խոսքով, դա ընդհանրապես փոխկապակցված չէր Սյունիքում տեղի ունեցողի հետ. «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ ստում է ու մանիպուլյացիա անում։ Բանն այն է, որ 1995 թվականին ընդունվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, 2010 թվականին կատարվել են փոփոխություններ՝ ճշգրտելու այդ համայնքների ներքին շրջանակներում, կամ գույքահարկը որ համայնքին պետք է վճարվի։

Վարչապետի կողմից իր էջին տեղադրված սքրինշոթերը 2010 թվականի կատարված փոփոխություններից էին, որոնք ուժը կորցրել են 2017 թվականին՝ համայնքների խոշորացմամբ պայմանավորված։ Այդ օրենքն ունի բացառապես ներքին սպառման նշանակություն։

Այդ օրենքը նրա համար է, որ օրինակ, եթե կատարվում է հանցագործություն որեւէ համայնքում, դու իմանաս՝ որ համայնքի վարչատարածքային բաժանման մեջ է մտնում, որ, օրինակ՝ որոշես՝ որ համայնքի, որ մարզի ոստիկանությունը, Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը պետք է դրանով զբաղվի։

2010 թվականին փոփոխություններ են եղել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում»,-հայտարարեց Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ վարչատարածքային բաժանման օրենքն առհասարակ կապ չունի միջպետական տարածքային բաժանումների հետ, այլապես մենք կարող ենք այդ օրենքում փոփոխություններ կատարել եւ գրել՝ Շուռնուխը սահմանակցում է Մեծ Բրիտանիային, Սինգապուրին, Վիետնամի. «Ու ի՞նչ, ստացվեց որ Վիետնամի ու Հայաստանի միջեւ տեղի ունեցավ վարչատարածքային բաժանո՞ւմ, իհարկե ոչ։

Միջազգային իրավունքում պետություններն իրար սահման ճանաչում են միջազգային փաստաթղթով, որը ձեւավորվում է 2 կողմերի միջեւ ձեւավորված հանձնաժողովների եւ քարտեզաւետների կատարած աշխատանքների հիման վրա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չի կատարվել նման սահմամագծում։ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կատարել դեմարկացիա եւ դելիմիտացիա։ Այսինքն՝ սահմանագծում եւ սահմանազատում չի անցկացվել, Հայաստանն Ադրբեջանի սահմանները չի ճանաչել, Ադրբեջանն էլ Հայաստանինը»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իրականացնում է այն, ինչ չի արվել 30 տարվա ընթացքում. «Նա կատարում է դավաճանական հերթական գործողությունը, որովհետեւ նա մեր տարածքները հանձնում է՝ հիմք ընդունելով Խորհրդային սովետական Ադրբեջանի քարտեզը, իսկ Ալիեւի Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ։ Իրենք իրենց սահմանադրությամբ, հռչակագրով իրենց հռչակել են Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, ոչ թե՝ Խորհրդային Ադրբեջանի։ Այսինքն՝ այս ամենն իրավաբանորեն կապ չունի այս Ադրբեջանի հետ։ Հիմա ինձ կբացատրե՞ք՝ հասկանամ, ինչո՞ւ են Խորհրդային Ադրբեջանի քարտեզի հիման վրա հակահայկական որոշումներ կայացվում:

Միջազգային սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանաչվում են միայն միջազգային փաստաթղթերով, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի կարող ցույց տալ որեւէ փաստաթուղթ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվել է սահմանագծում։ Նա ստում է։

Այդպիսի սահմանագծում երբեք անցկացված չի եղել։ Ըստ էության Հայաստանն ու Ադրբեջանն այսօր էլ չունեն սահմանագծում։ Կարծում եմ, որ այս մեծ աղմուկի տակ հրեշավոր պլաններ կան, ցանկանում է իրականում Ադրբեջանին հանձնել այն, ինչ կարող է, այն ինչ Ալիեւը իրենից ուզում է, հետո մի հատ էլ ճանաչի՝ ինքն է պաշտոնապես ճանաչելու Ադրբեջանի սահմաններն ու հեռանա»։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Ալիեւը Սեւանն է պահանջում, նաեւ Երեւանն է պահանջում, չի բացառում, որ կա այլ պայմանավորվածություններ։

Ըստ նրա ՝ ՊՆ-ն եւ այլ գերատեսչություները գաղտնի բանակցություններ են վարում: