Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-եր Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ Մահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմ Օմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները Որպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . Կոս Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը Միջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) ԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձություն Անկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համար Գերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբ
Քաղաքականություն

Ժողովրդի ու Նիկոլի միջեւ արդեն կա արյուն, Նիկոլը թափել է ժողովրդի արյունը․ Միքայել Մինասյան (տեսանյութ)

Ժողովրդի ու Նիկոլի միջեւ արդեն կա արյուն, որը նա թափել է․ Նիկոլը թափել է ժողովրդի արյունը։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի «Ռեքվիեմ 4․ ժողովուրդ» վերնագրով տեսաուղերձում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

«Այսօր մենք խոսելու ենք ամենանուրբ, ամենադժվար եւ ամենասուրբ թեմայի շուրջ, մենք խոսելու ենք ժողովրդի մասին։ Ես ստացել եմ հազարավոր նամակներ, որոնցում մարդիկ ապշած ու զարմացած հարցնում են՝ ինչո՞ւ ժողովուրդը միացավ Նիկոլին, ինչո՞ւ մարդիկ հազարներով քայլեցին մինչեւ Եռաբլուր։ Ես անկեղծորեն զարմացած եմ, որ դուք նայում եք ու չեք տեսնում, որովհետեւ Նիկոլը մենակ էր, Նիկոլը բացարձակ ժողովրդի հետ չէր։ Նիկոլի հետ առաջին շարքերում քայլում էին տականք կիսամարդիկ, այդ մարդկանց միակ դրդիչ ուժը վախն է։ Նրանք գիտեն, որ հենց կորցնեն իշխանությունը, իրենց սպասում է դատարան կամ ավելի վատ բան։ Հետեւաբար չունենալով սրբություն եւ կորցնելու ոչինչ, նրանք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց առաջնորդի հետ միասին, պատրաստ են քայլել գերեզմանների վրայով, միայն թե մեկ օրով երկարաձգեն իրենց վերջը։ Երկրորդ շարքում աշխատողներն են՝ պետական ծառայողները, մասնավոր բիզնեսներում ախատող մարդիկ, նրանց, ում աշխատանք տվողներն ստրուկի պես ուղարկել են Նիկոլի մեղքը կիսելու։ Ես չեմ խոսում նրանց մարդկային արժանապատվության մասին, ես դրա իրավունքը չունեմ, որովհետեւ նրանք ընտրեցին վախենալն ու խայտառակ լինելը։ Աստված նրանց հետ։ Դրանք մոտավորապես 1-2 հազար էին։ Մոտ 5 հազարը ուժայիններն էին․ ես ցուցակներով ունեմ այն զինվորականների, ռազմական ոստիկանների անունները, որոնք աշխարհիկի հագուստով քայլում էին։ Թողնելով սահմաններն անպաշտպան, մասնակցում էիք թափորի, բայց ինչեւիցե, դուք ժողովուրդ չեք։ Եվ երրորդ խումբը, նրանք մարդիկ են, որոնք կույր են․ կուրացած ատելությունից եւ կուրացած անարդարությունից։ Մարդիկ են, որոնք որոշել են մինչեւ վերջ խորտակվել։ Ես այնտեղ ժողովուրդ չեմ տեսել։ Ես տեսել եմ ամբոխ, տեսել եմ վախկոտ մարդիկ, ստրուկներ եւ ես տեսել եմ արյունոտ մարդասպաններ»,- նշել է դիվանագետը։


Միքայել Մինասյանի խոսքով՝ այդ մարդկանց դիմավորեց ժողովուրդը։

«Նիկոլը գնաց այնտեղ ու խայտառակ եղավ, Նիկոլը ցույց տվեց իր իրական էությունը․ Նիկոլը բառացիորեն քայլեց տղաների գերեզմանների վրայով, իսկ այդ գերեզմաններում պառկած էր ժողովուրդը, հերոսները, որոնց գերեզմանները դեռ տաք են, որոնք չէին հասկանում, թե ինչով են արժանացել այդ «պատվին»։ Որ տականք մարդասպանները թատրոն խաղան քայլելով։ Մեր ժողովուրդն այնտեղ չէր գոռում «Նիկոլ վարչապետ», այլ ժողովրդի կեղտը, ժողովուրդը թքում ու մրում էր, իսկ Նիկոլը պաշտպանվում էր անձրեւանոցներով ու թիկնազորով։ Տարբերություն կա ժողովրդի եւ ժողովրդի միջեւ։ Եվ հերիք է բոլոր մեղքերը գցել ժողովրդի վրա։ Կային ժամանակներ, երբ ժողովուրդը Նիկոլի հետ էր։ Ժողովուրդը միացել էր Նիկոլին, որովհետեւ հավատում էր, որ լավ է ապրելու։ Բոլորն իրավունք ունեն դա անելու։ Բոլորը, բոլորսս իրավունք ունենք սխալվելու։ Կրկնում եմ՝ կային ժամանակներ, երբ ժողովուրդը Նիկոլի հետ էր, բայց այդ ժամանակներն արդեն անցյալում են։ Ժողովրդի ու Նիկոլի միջեւ արդեն կա արյուն, որը թափել է Նիկոլը․թափել է ժողովրդի արյունը», ասել է Միքայել Մինասյանը։

«Ժողովրդի մասին․ ես ընդհանրապես դեմ եմ ժողովուրդ եզրույթը 21-րդ դարում օգտագործելուն։ 21-րդ դարում, երբ մենք գիտենք մարդկանց անուններով, երբ սոցցանցերի այսպիսի զարգացածության պայմաններում կարող ենք տեսնել, թե ով է ժողովուրդը, ժողովուրդն ունի անուն-ազգանուն։ Մենք գիտենք տիկին Անահիտին Տյումենից, տիկին Վրեժուհուն Լոս Անջելեսից, Հասմիկին ու Գեւորգին Երեւանից, բայց նրանք ժողովուրդ չեն, նրանք ունեն կոնկրետ անուն-ազգանուններ։ Եկեք պայմանավորվենք մի բան, որ ժողովուրդ եզրույթն օգտագործում ենք, երբ չգիտենք ովքեր են, իսկ ամոթի ու արյան թափորն ունի անուններ, ամեն ինչ ձայնագրված է, եւ օրինակ Թուրքիայի գործակալին, որը քայլում էր ու չէր կարողանում խոսել հայերեն։ Ժողովուրդը կարող է սխալվել, օրինակ, երբ ընտրում է Ադոլֆ Հիտլերին, որովհետեւ միայն հայ մարդիկ չէ, որ սխալվում են, մարդիկ ընտրեցին գերմանական գործակալ Լենինին, որը եկավ ու ստորագրեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, զիջելով հաղթանակած Ռուսաստանի հողերի զգալի մասը Գերմանիային։ Մարդիկ շատ անգամ են սխալվել, եւ ամենահիմնական սխալը Հիսուս Քրիստոսի խաչելությունն է, երբ ժողովուրդը խաչեց նրան, ազատություն տալով Բարաբային։ Հիսուսին Պիղատոսի մոտ չբերեցին դատելու համար, այլ սպանելու, որովհետեւ այն ժամանակվա օրենքներով հրեաները կարող էին դատել բոլորին ու պատժել՝ ինչպես ուզեն, բացի խաչելուց, որովհետեւ մահվամբ պատժելը Հռոմեական կայսրության իրավասությունն էր։ Պիղատոսն ամեն կերպ փորձեց խուսափել այդ որոշումից, հասկանալով, որ այդ մարդն անմեղ է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Պիղատոսն առաջարկեց՝ ազատել Հիսուսին կամ մարդասպան Բարաբային, որն, ըստ Կտակարանի, նույնիսկ թալանչի էր, քահանայապետերը, հիմնվելով ժողովդի կարծիքի վրա, ասացին՝ ազատել Բարաբային եւ խաչել Հիսուսին։ Երրորդ անգամ Պիղատոսը դիմեց ժողովրդին՝ ասելով, ես լվանում եմ իմ ձեռքերն այս արյունից, այս արյան պատասխանատուն դուք եք, եւ ժողովուրդը գոռում է՝ խաչել Հիսուսին, եւ ավելացնում՝ մենք կկրենք այդ արյան պատասխանատվությունը, մենք եւ մեր որդիները (Մատթեոս 25, 27)։ Եվ այդպես էլ եղավ։ Ինձ համար քրիստոնեության ամենադաժան էջը սա է։ Մեղավո՞ր էր ժողովուրդը, ոչ, որովհետեւ ժողովուրդը դրդված էր իր ղեկավարների ատելությունից, չարությունից, նախանձից, եւ որոշումը կայացրել էր չարությունից, նախանձից եւ, ամենակարեւորը՝ ատելությունից։ Սխա՞լ էր ժողովուրդը, միանշանակ՝ այո, մեղավո՞ր էր՝ ոչ, պատժվե՞ց, ցավոք՝ այո»։