Ծնողներին ստում են, ժամանակ են ձգում, որ սառեցնեն իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում. Ծառուկյան
Ես ձեզ հետ ուզում եմ լինել անկեղծ, իրականությունն ասել, երբեք չի եղել, որ ես ստեմ այսօրվա Կառավարության պես, որ 2,5 տարի միայն ստել են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ իրեն լռեցնելու համար քաղաքական հետապնդումներ են սկսել իր նկատմամբ. «Ինձ ձերբակալեցին: Ես այդ օրն էլ հայտարարեցի, որ ինձ ձերբակալելով երկրի խնդիրները չես լուծելու, ժողովրդի վիճակը չես բարելավելուհամաճարակը չես բուիժելու, Արցախի խնդիրը չես լուծելու: Եվ նրանք մտածված տարան այսպիսի կորստի»,-ընդգծեց Ծառուկյանը:
«Այո, չորս ամիս առաջ հնարավոր է դադարեցնել պատերազմը, անհնարին ոչինչ չկա, բայց ոչ մի բան չձեռնարկեցին, այլ մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին, կորուստներին: Ես ասել եմ, որ իրենք չեն տիրապետում, ի վիճակի չեն կազմակերպելու, իրենց անցած ճանապարհը, փորձը... բոլորը ձախողել են»,- ասաց նա և նշեց, որ սպասվող խնդիրների մասին դեռևս 7 ամիս առաջ տեղեկացրել է, սակայն ոչ մի քայլ չի կատարվել:
«Այսօրվա վիճակը նույնն է Հայաստանի ճակատագիրը, եթե նրանք մնան նույն ճակատագրին են արժանանալու, ամեն ինչ մեռած է, քանդված է, տնտեսություն, կառավարություն չկա, մարդիկ անտեր են: Այսօր ամբողջ Սյունիքն ուզում է դատարկվի, գյուղերն անտեր թողնեն»,- ասաց ԲՀԿ առաջնորդն ու հավելեց. «Զոհված զինվորների, անհետ կորածների ծնողներին խաբում են, ժամանակ են ձգում, որ կարողանան սառեցնել իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, չի մոռացվում, արյունը ջուր չի դառնում: Այս բոլորի մեղավորը իրենք են, վարչապետը, որը պետք է ժամ առաջ հրաժարական տա»:
Նա հիշեցրեց, որ ժամանակին ինքն ասել է, որ գալու է մի ժամանակ, որ մարդկանց փողը չի հերիքելու հաց գնելու համար. «Այսօր այդ ժամանակը գալիս է, դրամն արժեզրկվում է, ամեն ինչ թանկանում է, բայց մարդկանց նպստն ու թոշակը նույնն է»:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է