Շրջափակելու ենք «Եռաբլուրը», որ նա ներս չմտնի, «Եռաբլուրը» սրբապիղծի տեղը չէ․ սևազգեստ մայրեր (տեսանյութ)
78 հասարակական կազմակերպություններով ահանջում ենք Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին սևազգեստ մայրերի ասուլիսին հայտարարեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
Նա ընդգծեց՝ մեր բանակը չի պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանը։ «Պարտվել է գերագույն գլխավոր դասալիքը։ Մենք ունենք 14.000 վիրավորներ։ Ով էր քեզ էս իրավունքը տվել, որ մայրերին «բալա» կանչելով թողեցիր։ Սկուտեղի վրա մեր երեխեքին տարան մսաղացի, վերջում 5 մլրդ-ի դիմաց վաճառեցին մեր հայրենիքը»,-հայտարարեց Խաչատրյանը, ապա դիմեց Նիկոլ Փաշինյանին․
«Պահանջում եմ, մի ոտք շուտ հրաժարական տուր, մի՛ քանդիր մնացած մայրերի օջախները, երկիրը փրկության կարիք ունի։ Մի ձեռքով ելակ տվեցիր, մյուս ձեռքով՝ դագաղ։ Ելակ չտայիր, զենք տայիր։ Ես չէի ուզում, որ իմ կողքին սևազգեստ մայրերի քանակ ավելանար։ Փրկեք մեր երկիրը կործանումից, տե՛ր կանգնեք ձեր հող ու ջրին։ Դասալիքը չէր կարող գերագույն գլխավոր հրամանատար լինել»,-ասաց նա։
«Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն էլ հայտարարեց, որ թույլ չեն տալու՝ Նիկոլ Փաշինյանը մտնի «Եռաբլուր»։
«Մենք քեզ արգելելու ենք «Եռաբլուր» մտնել։ Շրջափակելու ենք «Եռաբլուրը», որ ոտք չդնես այնտեղ։ Դու իրավունք չունես «Եռաբլուր» մտնել։ Մենք քեզ արգելելու ենք, քո տեղն Ադրբեջանում է։ Հուսանք, որ «Եռաբլուր» չես մտնի, հրահրում չես ստեղծի։ Դու ի՞նչ երեսով ես «Եռաբլուր» մտնում, դու նույնիսկ Հայաստանի մեջ տեղ չունես։ Քո ձեռքներն արյամբ են շաղախված, «Եռաբլուրը» սրբավայր է»,-ասաց Սաթիկ Խլղաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...