Կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդը՝ ավերելով սեփական երկիրը՝ շարունակում է կառչած մնալ իշխանական աթոռից․ Հասրաթյան
Ունեցանք ստի եւ կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի եւ անփոխարինելի համարվող իշխանական աթոռից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած Կառավարության հետ հարց ու պատասխանից հետո։
Նա մասնավորապես գրել է․
«Անհասցե ուղերձ այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո.
Կա մարդու տեսակ, որը հանուն անձնական շահի եւ փառասիրության պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, անգամ՝ հարազատ ժողովրդի արժանապատվությունն ու Հայրենիքը: Մարդկության հիշողության մեջ այդպիսիների թիվը շատ չէ... Նրանք հերոստրատոսներն են ու հիտլերները... Նրանց արածով ու թողածով կորցրել է ինչպես մարդկությունը, այնպես էլ առանձին վերցրած ազգեր ու ժողովուրդներ: Ճկատագրի հեգնանքն այս պարագայում կայանում է նրանում, որ նմանները ծնվել են ժողովրդի ծոցից եւ ժողովրդի միջոցով հասել ճանաչելիության: Որքան էլ ցավալի, բայցեւայնպես այդպիսինն ունեցանք նաեւ մենք՝ հայերս... Ունեցանք ստի եւ կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի եւ անփոխարինելի համարվող իշխանական աթոռից: Թե որքան կտեւի այս աբսուրդի թատրոնը, դժվար է կանխատեսել, բայց որ նմաների կյանքի մայրամուտը միշտ էլ եղել է ցավոտ, իսկ իրենք էլ օրինաչափորեն հայտնվել են պատմության աղբանոցում՝ դա արդեն վաղուց է հայտնի»...


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ