Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան
Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման հարցը: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բենզինի գնի էժանացմամբ պայմանավորված հեղուկ գազի թանկացման մասին քննարկումներին:
Խոսելով ամեն տարի Լարսի դեկտեմբեր ամսին ճանապարհային հանգույցի խնդիր ունենալու պատճառով տրանսպորտային հանգույցների թանկանալու մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ևս լուրջ խնդիր է. «Դա խնդիր է, որ պետք է լուծվի իմ նիստի սկզբում ասած հարցի լուծման համատեքստում, ու Հայաստանի Հանրապետությունը մակատակարարումների տարբեր ուղղիներ ու աղբյուրներ ունենա: Այդտեղ պետք չի շատ բան փնտրել»:
Քննարկմանն անդրադարձավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ իրեն գործարարները օրեր առաջ այդ մասին ասել են. «Սովորաբար Հայաստան հեղուկ գազ գալիս է երկու հիմնական ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Վերին Լարսով, և Իրան: Հայտնի հանգամանքներով պայմանավորված երկու ուղղություններով բարդություններ կան, մի դեպքում ձյան առատ տեղումներով պահմանավորված, մյուս դեպքում էլ գիտենք:
Բոլոր գործարարներին մեր առաջարկը եղել է հետևյալը՝ ժամանակն է օգտվել երկաթուղային հաղորդակցությունից: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը մեկընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետև երկաթուղային հաղորդցակցությունը այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպես Վերին Լարսը»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ