Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան «Մուտք Հայաստան»․ «Կերոն» զարգացման հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը Զվարթնոց օդանավակայանում Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապված Lenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված երկաթուղային հարցին Հայաստանին ուղղված ՌԴ-ի «փափուկ ուժի» նախագիծը կֆինանսավորվի նախագահական դրամաշնորհով․ OC Media Ինքնագլորներից տուժածների 95%-ը հենց փոխադրամիջոցը վարած անձինք են Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել․ Reuters Ինչպես են զանգվածային լրատվամիջոցները սոցցանցերի միջոցով աննկատ փոխում մարդկանց տեսակետները Հայաստանի վարած քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ ավիակիրների հարվածային խումբը ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք․ Newsnation Նախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքին

Ձմռան ամիսներին այս սխալները կարող են «սպանել» քո մեքենայի շարժիչըՀայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար. Վագիֆ Խաչատրյանի աղջկա գրառումըԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե ՄելիքյանGrok AI-ն այլեւս չի կարողանա «մերկացնել» մարդկանցԵրևանի կենտրոնում անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքով քրվարույթ է հարուցվել. 5 անձ ձերբակալվել էԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. ՖիդանՄահացել է Գագիկ Եգանյանը«Մուտք Հայաստան»․ «Կերոն» զարգացման հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը Զվարթնոց օդանավակայանումՈ՞ր մարզում է հանցավորության մակարդակը ամենից բարձրԻնչո՞ւ են հասուն տարիքի կանայք նախընտրում երիտասարդ տղամարդկանցՍուպերբունկերներով տներ՝ պատերազմի համար նախատեսված դիզայներական ապաստարաններովՄխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապվածLenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված երկաթուղային հարցին
Հայաստանին ուղղված ՌԴ-ի «փափուկ ուժի» նախագիծը կֆինանսավորվի նախագահական դրամաշնորհով․ OC Media
Ինքնագլորներից տուժածների 95%-ը հենց փոխադրամիջոցը վարած անձինք ենՄակրոնն արտակարգ նիստ է հրավիրել․ ReutersԻնչպես են զանգվածային լրատվամիջոցները սոցցանցերի միջոցով աննկատ փոխում մարդկանց տեսակետներըՀայաստանի վարած քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանըՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համարՎենեսուելայի իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են Թրամփի համակրանքի համար՝ գրում է El País-ըԿրեմլը սպասում է ԱՄՆ-ի արձագանքին՝ Պուտինի նախաձեռնությանը СНВ-ի շուրջԱմեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու համար. ՓաշինյանԱՄՆ ավիակիրների հարվածային խումբը ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք․ NewsnationՆախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքինԹրամփը ցանկանում է Գրենլանդիան դարձնել «Թրամփլենդ»՝ պնդում է նախկին դեսպանըՊատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին․ Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասինՌուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԿապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումըԻրանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա․ գլխավոր հյուպատոսությունԴատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենքԴատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենքՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱմասիայի տարածաշրջանի հայրենիքի պաշտպանները մեկնեցին ծառայությանԿան կանայք, որոնք հակված են անդադար բողոքելՉորս գերիների վերադարձն ու Սիրիային երկու դատապարտվածների փոխանցումը միմյանց հետ կապ չունեն. ՓաշինյանԱյդքան է գնահատվել աշխատանքը, ես չեմ եղել գնահատողը. Սինանյանը՝ 5-7 մլն դրամի պարգևավճար ստանալու մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանինՄենք չունենք իրենց երկրային կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օր․ Գեղամ ՆազարյանԿանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումըՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանովԵՄ ներկայացուցիչները ողջունել են հայ չորս գերիների ազատ արձակումըԵրկու հայ է զnhվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով. Զարեհ ՍինանյանԿենտրոնական բանկը հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկըՀայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվիՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանԲաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում էՖրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնԱպարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջԱյսուհետ դատապարտյալները ավելի շատ օճառ, ատամի մածուկ և լոգանքի գել կստանան. Նոր որոշում
Հայաստան

Ինքնագլորներից տուժածների 95%-ը հենց փոխադրամիջոցը վարած անձինք են

Ինքնագլորները, որոնք այսօր հայտնի են որպես էլեկտրական ինքնագլորներ, բավականին նոր տեխնոլոգիա են, սակայն դրանց նախատիպերը ի հայտ են եկել ավելի վաղ` 20-րդ դարի սկզբում: Դրանք ոչ էլեկտրական սարքեր էին, որոնք աշխատում էին մարդու ուժով: Այս սարքերը հիմնականում կիրառվում էին կարճ ճանապարհորդությունների համար և ավելի շատ զվարճանքի միջոց էին, քան տրանսպորտային:
 
Էլեկտրական ինքնագլորները սկսեցին լայն ճանաչում ձեռք բերել 2000-ական թվականների սկզբին: Սկզբում դրանք օգտագործվում էին որպես նորարարական խաղալիք, բայց հետագայում հարմարավետության և արագության շնորհիվ վերածվեցին գործնական տրանսպորտային միջոցի: Այսօր ինքնագլորները լայնորեն կիրառվում են մեծ քաղաքներում՝ որպես արագ և հարմարավետ տրանսպորտային միջոց: Դրանք հատկապես պահանջված են երիտասարդների շրջանում, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են խուսափել քաղաքային մեծ խցանումներից: Էլեկտրական ինքնագլորները մայրաքաղաքում հայտնվել են 2021 թվականից։ Երևանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը։
 
«Հերացի» վերլուծական կենտրոնը 2022-2025թթ.-ին կատարել է մշտադիտարկում` տեղեկատվություն հավաքագրելով այս ժամանակահատվածում համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր բուժօգնության դիմած այն պացիենտների վերաբերյալ, ովքեր տուժել են ինքնագլոր վարելու պատճառով:
 
Ըստ վիճակագրության` 2022-2025թթ.-ին ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել ինքնագլորներ վարելու հետևանքով վնասվածքներ ստացած 171 քաղաքացու: Ընդ որում, դեպքերի մեծ մասը գրանցվել է ամառային տուրիստական ամիսներին:
 
Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, Հայաստանում ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ։ Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում՝ փոխադրամիջոց վարող անձինք, եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30 տարեկան, իսկ 32%-ը 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ: Ինքնագլորների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, 76%-ի մոտ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ առանց կոտրվածքի առկայության: Նրանց գերակշիռ մասը եղել են արական սեռի ներկայացուցիչներ:
 
Համեմատելով 2022-2025թթ.-ին ինքնագլորներից վնասվածք ստացած անձանց թիվը, որը եղել է համապատասխանաբար`69, 45, 33, և 24` կարող ենք դեպքերի ակնհայտ նվազում արձանագրել, սակայն պետք է նշել, որ սա միայն մեկ հիվանդանոցի տվյալներ են, և չեն կարող դիտարկվել որպես համընդհանուր միտում:
Դեպքերի նվազման պատճառներից մեկը հավանաբար օրենսդրական կարգավորումներն են, ինչպես նաև քաղաքացիների կողմից տվյալ տրանսպորտային միջոցի վարման կանոնների փոքրիշատե պահպանումը:
 
Նշենք, որ օրենսդական փոփոխությունները սահմանում են. «Ինքնագլոր կարող են վարել միայն 18 տարեկանից բարձր տարիք ունեցողները կամ 16 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն «AM» ենթակարգի տրանսպրոտային միջոց վարելու իրավունք։ Այս փոխադրամիջոցը կարելի է վարել հեծանվային կամ հետիոտնային արահետներում, հեծանվորդների համար նախատեսված գոտիներում։ Դրանց բացակայության դեպքում երթևեկությունը կարող է թույլատրվել մայթով կամ կողնակով։ Իսկ եթե դրանք էլ չկան, երթևեկությունը կարող է թույլատրվել երթևեկելի գոտու աջ հատվածով: Հեծանվով, մոպեդով կամ ինքնագլորով երթևեկելիս պետք է սաղավարտ կրել։ Ինքնագլոր վարողը չպետք է գերազնագի 20 կմ/ժամ արագությունը, այլապես կենթարկվի վարչական պատասխանատվության։ Ինքնագլորները պետք է ունենան ստուգաչափեր»։
 
Շատ եվրոպական երկրներում արգելված է ինքնագլոր վարել հանրային որոշակի վայրերում, ինչպիսիք են՝ հանրային տրանսպորտի գոտիները, որոշ տուրիստական վայրեր և որոշակի ճանապարհներ։ Օգտագործողները պետք է հետևեն հատուկ կանոններին, ինչպես նաև՝ ունենան վարորդական իրավունք, կրեն սաղավարտ և ունենան ապահովագրություն։ Օրինակ` Նյու Յորքում ինքնագլորների օգտագործումը արգելված է որոշակի տարածքներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ Փարիզում 2024 թվականի սեպտեմբերից արգելվել է ինքնագլորների շահագործումը։ Այդ որոշումը կայացրել են փարիզեցիները` հանրաքվեի անցկացման միջոցով։
 
Հարկ է նշել, որ բերված վիճակագրությունն ամենևին միտված չէ զգոնության նվազեցմաը, ընդհակառակը` այն նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնել անվտանգության անհրաժեշտությունը, տարիքային սահմանափակումները և պաշտպանիչ միջոցների կիրառման նպատակահարմարությունը, ինչն էլ ավելի է կարևորվում ձյան և մերկասառույցի պայմաններում:
 
«Հերացի» վերլուծական կենտրոն