Պատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին․ Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է TRIPP ծրագրի հետ կապված Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգություններին՝ նշելով, որ այդ հարցերը մանրամասն քննարկվել են իրանցի գործընկերների հետ, և Հայաստանը պատրաստ է շարունակել մշտական երկխոսությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը 2025 թվականի օգոստոսի 19-ին այց է կատարել Հայաստան՝ Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից 10 օր անց։
«Մենք շատ հանգամանալից, երկար և մանրամասն զրուցել ենք և կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանները տվել ենք։ Միաժամանակ նշել ենք, որ հետագայում հարցերի առաջացման դեպքում պատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին»,-ասաց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցային գործընթացների ընթացքում հաշվի է առնում իր միջազգային գործընկերների կարծիքներն ու մտահոգությունները և ձգտում է հասնել հնարավորինս հավասարակշռված լուծումների։
«Քննարկումների ընթացքում մենք հաշվի ենք առնում մեր միջազգային գործընկերների կարծիքներն ու մտահոգությունները և բանակցությունների ժամանակ փորձում ենք հնարավորինս հասնել հավասարակշռված լուծումների, ինչը, կարծում եմ, այս դեպքում հաջողվել է»,-նշեց վարչապետը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ