Իրանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա․ գլխավոր հյուպատոսություն
Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեքենաների մեծ հոսք չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։
Ավելի վաղ մի շարք դեսպանատներ իրենց քաղաքացիներին խորհուրդ էին տվել շտապ լքել Իրանը։ Ոմանք առաջարկում էին ցամաքով դուրս գալ Թուրքիայի կամ Հայաստանի տարածքով, քանի որ Ադրբեջանը դեռևս փակ է պահում հարևանների հետ բոլոր 4 ցամաքային սահմանները։
«Սահմանին ոչ մի արտառոց բան չկա, նորմալ է իրավիճակը։ Ձմեռվա այս սեզոնին մարդիկ հաշվի են առնում եղանակային պայմանները և չեն ընտրում ցամաքային ճանապարհը։ Ուստի մեքենաների հոսքը նույնիսկ սովորական ժամանակվա համեմատ պակասել է»,- նշեցին հյուպատոսությունից։
Կառույցից ընդգծեցին` իրենք Կապանում առաջինը կիմանային, եթե մեքենաների մեծ հոսք լիներ Իրանից։
Հիշեցնենք, որ Հայաստանն Իրանից օտարերկրյա պետությունների քաղաքացիներին տարհանելու ցամաքային 4 երթուղիներից մեկն է։ Մեր երկրի դեպքում ելքը հնարավոր է «Նորդուզ» անցակետով։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին