Երբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա․ Վիգեն Էուլջեքջյանի կին
Երբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա: Օդանավակայանում լրագրողներին ասել է Բաքվի գերությունից Հայաստան վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը կինը՝ Լինդան։ «Ես այնքան երջանիկ եմ, ուզում եմ ամուսնուս տեսնեմ։ Երեխաներս չափազանց ուրախ են, չեն հավատում, որ սա իրականություն է։ Երբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա»։
Լինդան օդանավակայանից գնացել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ, որտեղ գտնվում է ամուսինը։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Շուշիի մոտակայքում, լիբանանցի Մարալ Նաջարյանի հետ: Նրանք գնացել էին Արցախ, որպեսզի Շուշիի հյուրանոցից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։ Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել 2021 թվականի մարտին։
Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ