Կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
Հանրապետության ամբողջ տարածքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաների հետևանքով խաթարվել է Երևանի մետրոխոլիտենի աշխատանքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնեց, որ քաղաքացիական անհնազանդության շրջանակում խաթարվել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
«Մի խումբ քաղաքացիներ Գործարանային կայարանում կանգնել են գնացքի դռների արանքում և չեն թողնում, որ գնացքը տեղից շարժվի։ Այսպիսով կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին Մետրոպոլիտենը փակ է և բնականոն աշխատանքներին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։
Նրա փոխանցմամբ՝ քանի որ Մետրոպոլիտենրը հատուկ պահպանվող տարածք է, անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ՀՀ տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Նշենք, որ անհնազանդության ակցիաներ իրականացնելու մասին ընդդիմությունը տեղեկացրել էր նախապես, մասնավորապես, շաբաթ օրը հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը վարչապետին մինչև այսօր ժամը 12-ը ժամանակ էր տվել՝ հրաժարականի համար՝ զգուշացնելով, որ հակառակ պարագայում վերսկսելու են անհնազանդության ակցիաները նոր թափով:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ