Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին Սպանվել է Մեքսիկայի ամենամեծ թմրակարտելի պարագլուխը. BBC Ոստիկանության Գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները․ 1 անձ ձերբակալվել է Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը Աշխարհը ներքաշվում է նոր զենքերի մրցավազքի մեջ. Լուկաշենկո Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ Գրոսին կարող է մասնակցել Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցություններին․ ISNA Երրորդ և հաջորդ երեխայի համար նախատեսված նպաստի շնորհիվ ընտանիքը կարող է 6 տարում ավելի քան 11 հազար դոլարի աջակցություն ստանալ (տեսանյութ) Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների նախարարին Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդ Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. Զելենսկի Աջափնյակում սպшնության և սպшնության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ինՍպանվել է Մեքսիկայի ամենամեծ թմրակարտելի պարագլուխը. BBCՈստիկանության Գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները․ 1 անձ ձերբակալվել էՀաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգըԱշխարհը ներքաշվում է նոր զենքերի մրցավազքի մեջ. ԼուկաշենկոՀայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներԳրոսին կարող է մասնակցել Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցություններին․ ISNAԵրրորդ և հաջորդ երեխայի համար նախատեսված նպաստի շնորհիվ ընտանիքը կարող է 6 տարում ավելի քան 11 հազար դոլարի աջակցություն ստանալ (տեսանյութ)Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների նախարարինԿիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդԵս դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. ԶելենսկիԶովունիում կրակnցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մшհացել էԱջափնյակում սպшնության և սպшնության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԵՄ-ը չի կարողանա համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթը. ԿալասՎթարային ջրանջատում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանումԵգիպտոսը մարտի 1-ից բարձրացնում է մուտքի վիզայի վճարըՄեղադրանք՝ պարեկային ծառայողին կաշառք տալու համարՀայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 միջազգային ցուցահանդեսինՄի շարք խնդիրներ կան ու ցանկալի է, որ մեր ձայնը լսելի լինիԻրանն ունի բոլոր իրավունքները վայելելու խաղաղ միջուկային էներգիան. ԱրաղչիՉինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել մաքսատուրքերը Գերագույն դատարանի որոշումից հետոՃՏՊ Երևան-Աբովյան ճանապարհին․ երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոցԵվրոպական հանձնաժողովը մաքսատուրքերի հարցով հստակություն է պահանջել ԱՄՆ-իցԵրևանում նախատեսվում է ֆուտբոլի 16 բացօթյա դաշտ կառուցելՔաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում ունենալու ենք բիզնես կենտրոն. ԱվինյանՊետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքներըՄեքսիկայում զանգվածային անկшրգություններ են սկսվելՄոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակՔուվեյթը մեղադրել է Իրաքին իր ինքնիշխանությունը խախտելու մեջՄեծ Պահք. Օր 8Միջազգային հեղինակավոր S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական»Սևանում 20–ամյա զինծառայողի սպանության դեպքով քրվարույթ է նախաձեռնվել 2 անձի նկատմամբԵՄ-ն կհամաձայնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըԹուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի սկսի ցամաքային գործողություն Իրանի դեմՆախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջիցԻրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլՆոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտում ասֆալտ էին լցնում. Տիգրան ԱվինյանԿոմիտասի պողոտայի բոլոր մայթերը հիմնանորոգվում ենԱՄՆ-ը մեծացրել է ռազմական ինքնաթիռների քանակը Իրանի շուրջ գտնվող բազաներումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՓեզեշքիան. Իրանը խրախուսական ազդանշաններ է ստացել Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետոՓետրվարի կեսերին փոսալցման մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում. ԱվինյանԹենիսի միջազգային ակադեմիայի կառուցման մրցույթը կանցկացվի երկփուլ Օդի ջերմաստիճանը կնվազիՊուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. ԶելենսկիՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից պահանջվում է բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամԹրամփը դիտարկում է նպատակային հшրված Իրանին, որին կհաջորդի ավելի լшյնածավալ հшրձակումԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումԳրենլանդիան չի ընդունի ամերիկյան հոսպիտալային նավը
Հայաստան

Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ դեռևս հունիսին Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի «ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:»: Օնիկ Գասպարյանի այս նախազգուշացումը անտեսվել է իշխանությունների կողմից, այնպես, ինչպես անտեսվում էր բազմաթիվ հանրային գործիչների նախազգուշացումներն ու ահազանգերը։ Հայաստանն ուներ, ըստ էության, բացարձակ ավանտյուրիստ իշխանություն։

Բազմաթիվ իշխանական գործիչներ այն ժամանակ հանդես եկան կիսագրագետ վերլուծություններով, իսկ երբեմն էլ «Բա ու՞ր է ձեր պատերազմը» ցինիզմի հասնող արտահայտություններով։

Արդեն պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Օնիկ Գասպարյանը ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար.«հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում կունենանք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ։»:
Խոսքը սեպտեմբերի 30-ի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասին է։ Նիստին, բացի ԱԽ անդամներից՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, փոխվարչապետեր Տիգրան Ավինյան, Մհեր Գրիգորյան, ՊՆ այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյան, ԱԳ նախկին նախարար Զորայր Մնացականյան, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյան, Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Անվտանգության նիստին հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ կոչերը՝ հայրենիքի համար կենաց ու մահու կռիվ տալու, իրենց հետ պատահաբար ունեցած սաղավարտն ու զրահաբաճկոնը տանելու, հակառակորդի ողնաշարը կոտրելու վերաբերյալ։ Եվ սա այն դեպքում, երբ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետը զգուշացրել էր, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։

Ինչ էին մտածում Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները, երբ լսում էին վարչապետի իրավիճակին ոչ համարժեք կոչերը, ինչու էին լռում նիստին ներկա անվտանգության խորհրդի անդամները, ԱԺ նախագահը, նախարարները։ Ինչու են լռում հիմա։ Կամ նրանք պետք է խոսեն, կամ հավասար կիսեն Փաշինյանի պատասխանատվությունը՝ հազարավոր զոհերի, հանձնված հայրենիքի համար։ Կիսեն պատասխանատվությունը այն բանի համար, որ գիտեին, որ երիտասարդներին ուղարկում են 100 տոկոսանոց մահվան, մի կռվի, որի մասին երկրի թիվ 1զինվորականը այլ պատկերացում ուներ, գիտեին, որ երիտասարդների ճակատագիրն արդեն իսկ որոշված է։

Ըստ Օնիկ Գասպարյանի նմանատիպ գնահատականներ նա բազմաթիվ անգամ ներկայացրել է նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև Անվտանգության խորհրդի այլ նիստերում:

Գիտեին, արդյոք, այս նույն մարդիկ, որ Ռուսաստանը լուծման տարբերակներ է առաջարկում, որոնք անհամեմատ ավելի լավն էին, քան այն կապիտուլացիայի համաձայնագիրը, որ ի վերջո ստորագրեց Փաշինյանը։ Գիտեին, արդյոք, որ դեռ 10 օր առաջ, 20 օր առաջ, 30 օր առաջ պակաս ծանր որոշման իրատեսական այլընտրանք կար։ Բայց նախընտրեցին կեղծիք, մանիպուլյացիա, սուտ ու զոհեր։ Այս քայլը պատճառ դարձավ բազմաթիվ նոր զոհերի և տարածքային կորուստների։ Ինչպիսին է եղել նրանց դիրքորոշումը, ինչու չեն խոսում այդ մասին, թե իրենք էլ էին մտածում, որ հասարակության կողմից չեն հասկացվի, և հազարավոր երիտասարդների ուղարկում էին մահվան հետ կռվի, որ իրենց չմեղադրեն։ Եթե չգիտեին դա ուրիշ հարց է,այդ դեպքում այսօր պետք է խոսեն, եթե գիտեին՝ ու լռել են ու հիմա էլ լռում են, ապա՝ իրենց վրա վերցնում են հազարավոր երիտասարդների արյունը և մնացած կորուստների բեռը։
Կամ այս մարդիկ պետք է խոսեն, կամ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատմական պատասխանատվությունը։

Օնիկ Գասպարյանի բացահայտումներից, Պուտինի հնչեցրած հոկտեմբերի 19-20-ի հնարավորության մասին իմանալուց հետո ծագում է մի շատ կարևոր հարց՝ երբ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ՝ կառավարության հրաժարականի և ողջ իշխանությունը կամավոր, առանց ցնցումների բանակին հանձնելու, Արցախի հետ միասնական Պաշտպանության կոմիտե կազմակերպելու անհրաժեշտության մասին, ինչու դուք ձայն չհանեցինք։ Չէ որ դուք գիտեիք, որ դրանով հնարավոր կլինի այլ ընթացք ստանալ և խուսափել ամենօրյա մահերից ու կորուստներից։
Փոխարենը ՊՆ ու ԳՇ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում խստորեն դատապարտեցին ՀՀ քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը, հայտնեցին զինված ուժերի հավատարմությունը օրենքով նախատեսված աստիճանակարգությանը, և հաստատեցին ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները անվերապահորեն կատարելու պատրաստակամությունը, իսկ քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ արեցին զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից: Իսկ Փաշինյանը միացրեց ֆեյքերի բանդան ու խաղաց բանից անտեղյակ հասարակության հույզերի վրա։ Իսկ եթե այլ մոտեցում լիներ, պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազար մարդ կփրկվեր, քանի հազար վիրավոր քիչ կունենայինք, և որքան նվազ կլինեին տարածքային կորուստները։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ