Մեքսիկայում զանգվածային անկшրգություններ են սկսվել
Մեքսիկայի առնվազն հինգ նահանգներում զանգվածային անկարգություններ են բռնկվել երկրի «Խալիսկոյի նոր սերունդ» (CJNG) թմրակարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի՝ հայտնի որպես Էլ Մենչո, հնարավոր սպանության մասին լուրերից հետո։ Այս մասին հայտնում է մեքսիկական Milenio թերթը։
Ի պատասխան ուժայինների գործողությունների՝ թմրակարտելի անդամները սկսել են փակել ավտոմայրուղիները։ Նահանգի մայրաքաղաք Գվադալախարայում արձանագրվել են մեքենաների հրկիզման և Periférico օղակաձև ճանապարհի, ինչպես նաև Տաբաչինես, Վալյարտա, Ալկալդե թաղամասերի և Կալսադա Ինդեպենդենսիա մայրուղու արգելափակման դեպքեր։ Տալայում, Տապալպայում և առողջարանային Պուերտո Վալյարտայում արձանագրվել են մեքենաների շրջափակման և հրկիզման փաստեր։
Անկարգություններ են առաջացել նաև այլ նահանգներում՝ Միչոականում, Գուանախուատոյում, Նայարիտում, Տամաուլիպասում։ Այս տարածաշրջաններում նույնպես հայտնում են մեքենաների հրկիզումների և ճանապարհային շրջափակումների մասին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները