Գրոսին կարող է մասնակցել Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցություններին․ ISNA
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հավանաբար, կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի միջև փետրվարի 26-ին Ժնևում նախատեսված անուղղակի բանակցությունների հաջորդ փուլին։ Այս մասին իրանական ISNA լրատվական գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հավանաբար, ներկա կգտնվի այս բանակցություններին, ինչպես և նախորդ փուլի ժամանակ, որը տեղի է ունեցել անցած երեքշաբթի օրը Ժնևում», - նշել է գործակալության զրուցակիցը:
Ըստ ISNA-ի տեղեկությունների՝ միջուկային խնդրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կկայանա Ժնևում Օմանի դեսպանատանը՝ սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդությամբ:
Փետրվարի 22-ին Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին ամերիկյան CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ փետրվարի 26-ին Ժնևում հնարավոր է, որ հանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Ավելի ուշ ալ-Բուսաիդին հաստատել է, որ Իրանի և ԱՄՆ-ի խորհրդակցությունների հերթական փուլը ծրագրված է փետրվարի 26-ին Ժնևում։


















































Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
Բոլոր ճանապարհները բաց են
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզում
Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի...