ԵՄ-ը չի կարողանա համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթը. Կալաս
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրոպական միության արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում չեն կարողանա համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։
Նրա խոսքով՝ փաթեթը կքննարկվի, սակայն առաջընթաց չի ակնկալվում։ «Մենք կլսենք բոլոր առարկությունները և կմտածենք, թե ինչ կարելի է անել։ Եվրահանձնաժողովը անում է հնարավոր ամեն ինչ պատժամիջոցներն առաջ մղելու համար, սակայն որոշ երկրներից շատ կոշտ հայտարարություններ ենք լսում։ Ես չեմ տեսնում, որ նրանք այսօր փոխեն իրենց դիրքորոշումը», – ասել է Կալասը։
Եվրահանձնաժողովը նախատեսում էր ընդունել պատժամիջոցների փաթեթը մինչև փետրվարի 24-ը՝ որպես աջակցություն Ուկրաինային։ Փաթեթի հիմնական միջոցը պետք է լիներ ռուսական նավթի փոխադրման ամբողջական արգելքը եվրոպական ընկերությունների կողմից, ինչպես նաև համապատասխան ծառայությունների տրամադրման դադարեցումը։ Եթե այդ միջոցներին միանային նաև Մեծ յոթնյակի երկրները, սահմանափակումները կդառնային ավելի լայն։
Սակայն, ըստ աղբյուրների, ԱՄՆ-ն հրաժարվել է միանալ այս փաթեթին, իսկ մյուս երկրները դեռ վերջնական դիրքորոշում չեն հայտնել։ Միաժամանակ Հունգարիան հայտարարել է, որ կարգելափակի ամբողջ փաթեթը, եթե չվերականգնվի ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» նավթատարով։
Չնայած տարաձայնություններին, դիվանագիտական աղբյուրների գնահատմամբ՝ պատժամիջոցների փաթեթը, ամենայն հավանականությամբ, կընդունվի ավելի ուշ, սակայն հնարավոր է՝ կրճատված տարբերակով։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները