Լրտեսություն կատարելու կասկածանքով Լեհաստանը ձերբակալել է բելառուս տղամարդու
Լեհաստանը ձերբակալել է բելառուս տղամարդու՝ Մինսկի ռազմական հետախուզության անունից լրտեսություն կատարելու կասկածանքով։ Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այս մասին փետրվարի 23-ին հայտարարել են Լեհաստանի դատախազությունից։
Մասնավորապես նշվել է, որ Պավլով Թ. անունով տղամարդը ձերբակալվել է երեք ամսով և դատապարտման դեպքում կարող է ենթարկվել առնվազն հինգ տարվա ազատազրկման։ Դատախազները նաև հայտնել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՆԱՏՕ-ի դաշնակից համարվող Լեհաստանում, Գերմանիայում և Լիտվայում Մինսկի համար հետախուզական տվյալներ հավաքելու համար։ Նրա գործունեությունը ներառում է կարևոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ Լեհաստանի և ՆԱՏՕ-ի պաշտպանության համար կարևոր օբյեկտների հետախուզություն։
Վարշավայում Բելառուսի դեսպանատունը դեռևս չի արձագանքել միջադեպին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները