Եգիպտոսը մարտի 1-ից բարձրացնում է մուտքի վիզայի վճարը
Եգիպտոսի սահմանային անցակետերում տրամադրվող մուտքի արտակարգ վիզայի վճարը կբարձրանա՝ ներկայիս 25 ԱՄՆ դոլարից դառնալով 30 ԱՄՆ դոլար. հայտնում է Cairo 24-ը։ Նոր սակագինը կգործի 2026 թվականի մարտի 1-ից։ Որոշումը, ըստ հաղորդագրության, ընդունվել է Եգիպտոսի սահմանային անցակետերում մուտքի գործընթացների կարգավորման շրջանակում։
Եգիպտոսի զբոսաշրջային ընկերությունների պալատը կոչ է արել տուրիստական ընկերություններին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իրենց զբոսաշրջային փաթեթներն ու ծրագրերը թարմացնելու և արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքը նոր սակագներին համապատասխանեցնելու համար։ Հատկապես ընդգծվել է, որ ներկայումս նկատվում է Եգիպտոս այցելող զբոսաշրջիկների հոսքի աճ և երկրի նկատմամբ պահանջարկի բարձր մակարդակ։
Նշվում է, որ որոշումը միտված է զբոսաշրջության կառավարման համակարգի զարգացմանն ու այցելուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ինչը կնպաստի Եգիպտոսի զբոսաշրջային ուղղության մրցունակության բարձրացմանը թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակներում՝ համընթաց ներգնա զբոսաշրջության աճող միտումներին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները