Մի շարք խնդիրներ կան ու ցանկալի է, որ մեր ձայնը լսելի լինի
Ես բժիշկ գիտեմ, որ ստացել է 19,000 դրամ: Այս մասին ԱԺ-ի դիմաց առողջության ապահովագրության ռիսկերի մասով բողոքի ակցիայի ժամանակ հայտնել է սոնոգրաֆիստ Կարինա Աղալարյանը: «Ներկա պահին կա հերթագոյացում, կոդերի բացակայություն, մի շարք խնդիրներ կան ու ցանկալի է, որ մեր ձայնը լսելի լինի: Ես իմ օրինակով եմ տեսել, համացանցում էլ՝ շատ են բժիշկները գրում, որ ստացել են 25,000-50,000 դրամ, դրանք իրական պատկերներ են՝ առանց չափազանցության:
Քաղաքացիները շատ ուրախ են առողջության ապահովագրության համար, իրենց հասկանալի է, բայց սկզբնաղբյուրը բժիշկներն են, որ իրականացնում են այս հզոր գաղափարը, պետք է վերանայվի բժիշկների պայմանները: Մենք ցանկանում ենք դիմել ԱԺ՝ դիմում-նամակով, որպեսզի լսումներ իրականացվեն»,- նշել է նա:
Նշենք, որ մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանք նշում են, որ առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժաշխատողների աշխատավարձերի նվազում է գրանցվել՝ պայմանավորված աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխությամբ:


















































Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
Բոլոր ճանապարհները բաց են
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզում
Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի կենտրոնի...