Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում ընդունել Ռուսաստանի պահանջները նույնիսկ հրադադարի դիմաց։ Նրա խոսքով՝ Մոսկվան պահանջում է ուկրաինական զորքերի դուրսբերում ռազմավարական տարածքներից, սակայն դա կնշանակի թուլացնել երկրի դիրքերը և վտանգել այնտեղ բնակվող քաղաքացիներին։
Զելենսկին ընդգծել է, որ պատերազմը չի ավարտվի տարածքային զիջումներով։ «Ես կարծում եմ, որ Պուտինն արդեն սկսել է այն։ Հարցն այն է, թե որքան տարածք կարող է գրավել», — ասել է Զելենսկին։ «Եվ հարցն այն է, թե ինչպես կանգնեցնել նրան»։ Ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը չհաղթի։ Ռուսաստանը ցանկանում է իր սեփական խաղաղությունը բերել և փոխել իր ժողովրդի կյանքը, այն կյանքը, որը նրանք ուզում են»։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ «Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը» և նրան կանգնեցնելու միակ ճանապարհը ռազմական ու տնտեսական ճնշումն ուժեղացնելն է։ «Մենք պարտվո՞ւմ ենք։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև մենք պայքարում ենք Ուկրաինայի անկախության համար»,- BBC-ի լրագրողի հարցին ի պատասխան` ասել է Զելենսկին։


















































Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի
Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը ռազմաճակատում. Զելենսկի
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄԷ-ում՝ մարտի սկզբին․ Զելենսկի
Զելենսկին նվաստացրել է Գերմանիայի արտգործնախարարին
Միացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառ
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ