Աշխարհը ներքաշվում է նոր զենքերի մրցավազքի մեջ. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ, իր կարծիքով, աշխարհը ներքաշվում է նոր զենքերի մրցավազքի մեջ, այդ թվում՝ միջուկային զենքերի ոլորտում։ Նա հիշեցրել է, որ 2026-ին լրանում է Մեծ Հայրենական պատերազմի սկսվելու 85-ամյակը, երբ ժողովուրդները հաղթահարել են ծանր փորձություններ՝ մեծ կորուստների գնով։ Նրա խոսքով, արևմտյան երկրները ուժեղացնում են ռազմական ռետորիկան, ավելացնում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական բյուջեները և արագացնում Եվրոպայի, այդ թվում՝ Բելառուսի հարևան երկրներիռազմականացումն ու զինաթափումը։
Նա կարևորել է, որ խաղաղության կողմնակիցները պետք է կանխեն նոր համաշխարհային պատերազմը, և նշել, որ Բելառուսը շարունակելու է աշխատել այս ուղղությամբ, իսկ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ բանակն ու ուժային կառույցները կարող են ապահովել երկրի անվտանգությունը։
Լուկաշենկոն առանձնացրել է մի քանի կարևոր գործոններ՝ հասարակության միասնությունը, ուժեղ զինված ուժերը, բարձր բարոյական ոգին և զինվորների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը։ Նա նշել է նաև երկրի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությունը և վստահություն հայտնել, որ ստացված պարգևներն ու նոր զինվորական կոչումները կդառնան ծառայության ոգեշնչում իրենց համար, իսկ պարգևատրվածները պատրաստ կլինեն պաշտպանելու Բելառուսը՝ անհրաժեշտության դեպքում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները