Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը. ԿԸՀ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին Սպանվել է Մեքսիկայի ամենամեծ թմրակարտելի պարագլուխը. BBC Ոստիկանության Գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները․ 1 անձ ձերբակալվել է Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը Աշխարհը ներքաշվում է նոր զենքերի մրցավազքի մեջ. Լուկաշենկո Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ Գրոսին կարող է մասնակցել Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցություններին․ ISNA Երրորդ և հաջորդ երեխայի համար նախատեսված նպաստի շնորհիվ ընտանիքը կարող է 6 տարում ավելի քան 11 հազար դոլարի աջակցություն ստանալ (տեսանյութ) Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների նախարարին Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդ Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. Զելենսկի

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը. ԿԸՀԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ինՍպանվել է Մեքսիկայի ամենամեծ թմրակարտելի պարագլուխը. BBCՈստիկանության Գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները․ 1 անձ ձերբակալվել էՀաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգըԱշխարհը ներքաշվում է նոր զենքերի մրցավազքի մեջ. ԼուկաշենկոՀայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներԳրոսին կարող է մասնակցել Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցություններին․ ISNAԵրրորդ և հաջորդ երեխայի համար նախատեսված նպաստի շնորհիվ ընտանիքը կարող է 6 տարում ավելի քան 11 հազար դոլարի աջակցություն ստանալ (տեսանյութ)Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների նախարարինԿիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդԵս դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. ԶելենսկիԶովունիում կրակnցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մшհացել էԱջափնյակում սպшնության և սպшնության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԵՄ-ը չի կարողանա համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթը. ԿալասՎթարային ջրանջատում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանումԵգիպտոսը մարտի 1-ից բարձրացնում է մուտքի վիզայի վճարըՄեղադրանք՝ պարեկային ծառայողին կաշառք տալու համարՀայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 միջազգային ցուցահանդեսինՄի շարք խնդիրներ կան ու ցանկալի է, որ մեր ձայնը լսելի լինիԻրանն ունի բոլոր իրավունքները վայելելու խաղաղ միջուկային էներգիան. ԱրաղչիՉինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել մաքսատուրքերը Գերագույն դատարանի որոշումից հետոՃՏՊ Երևան-Աբովյան ճանապարհին․ երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոցԵվրոպական հանձնաժողովը մաքսատուրքերի հարցով հստակություն է պահանջել ԱՄՆ-իցԵրևանում նախատեսվում է ֆուտբոլի 16 բացօթյա դաշտ կառուցելՔաղաքապետը հանձնարարել է ինտենսիվ վերահսկողություն իրականացնել (տեսանյութ)Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում ունենալու ենք բիզնես կենտրոն. ԱվինյանՊետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքներըՄեքսիկայում զանգվածային անկшրգություններ են սկսվելՄոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակՔուվեյթը մեղադրել է Իրաքին իր ինքնիշխանությունը խախտելու մեջՄեծ Պահք. Օր 8Միջազգային հեղինակավոր S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական»Սևանում 20–ամյա զինծառայողի սպանության դեպքով քրվարույթ է նախաձեռնվել 2 անձի նկատմամբԵՄ-ն կհամաձայնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըԹուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի սկսի ցամաքային գործողություն Իրանի դեմՆախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջիցԻրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլՆոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտում ասֆալտ էին լցնում. Տիգրան ԱվինյանԿոմիտասի պողոտայի բոլոր մայթերը հիմնանորոգվում ենԱՄՆ-ը մեծացրել է ռազմական ինքնաթիռների քանակը Իրանի շուրջ գտնվող բազաներումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՓեզեշքիան. Իրանը խրախուսական ազդանշաններ է ստացել Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետոՓետրվարի կեսերին փոսալցման մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում. ԱվինյանԹենիսի միջազգային ակադեմիայի կառուցման մրցույթը կանցկացվի երկփուլ Օդի ջերմաստիճանը կնվազիՊուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. ԶելենսկիՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից պահանջվում է բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամԹրամփը դիտարկում է նպատակային հшրված Իրանին, որին կհաջորդի ավելի լшյնածավալ հшրձակումԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում
Հայաստան

Հայրենիքի համար արյուն թափողները հերոսներ են ու նահատակներ. Արամ Ա կաթողիկոս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկով այսօր` նոյեմբերի 22-ին, արցախյան պատերազմի զոհերի հիշատակի օր է նշվել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան, պատարագ է մատուցվել Անթիլիասի մայրավանքում:

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԱՄԱՐ ԱՐԻՒՆ ԹԱՓՈՂՆԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ՈՒ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ»

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ Արմէն Սարգսեան հեռախօսազրոյց ունեցած էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հետ եւ առաջարկած, որ 22 Նոյեմբերը յայտարարուի արցախեան ազատամարտի ընթացքին հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած հերոսներու յիշատակի օր եւ այդ իմաստով հայկական բոլոր եկեղեցիներէն ներս կատարուի հոգեհանգստեան արարողութիւն։

Արդարեւ, Կիրակի, 22 Նոյեմբեր 2020-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Արցախի բոլոր հերոս նահատակներու հոգիներուն համար։

Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքը դիմեց Նորին Սրբութեան, որպէսզի այս առիթով ան փոխանցէ իր մտածումները մեր ժողովուրդի զաւակներուն։ Հայրապետը ըսաւ.- «Հայրենիքին համար արիւն թափողները նահատակներ են, որոնք կը դառնան յաւերժական ներկայութիւն ու պատգամ ժողովուրդի կեանքէն ներս»։

Ապա, շարունակելով իր խօսքը՝ Նորին Սրբութիւնը ըսաւ.- «Այսօր մեր բոլոր եկեղեցիներէն ներս աղօթեցինք մեր հերոս զինուորներու հոգիներուն համար, որոնք իրենց արիւնը թափեցին հայրենիքի պաշտպանութեան սրբազան ճանապարհին վրայ։ Հայրենիքի պաշտպանութիւնը իւրաքանչիւր հայուն նուիրական պարտքն է ու պատիւը եւ հայրենիքին պաշտպանութեան համար իր անձը ընծայաբերողը նահատակ է ու հերոս։ Ազգերը մեծ են ոչ թէ իրենց քանակով, այլ իրենց հերոսներով ու անմահներով, որոնք իրենց արեան վկայութեամբ ազգերը վեր կը պահեն ժամանակի ժանգէն ու գերեզմանէն եւ զանոնք կը շաղախեն անմահութեամբ։ Այսպէ՛ս եղաւ մեր փոքր ածուն։ Պատմութեան խաւարին մէջ ան մնաց լուսապայծառ՝ շնորհիւ իր հերոսներուն։ Հերոսները ազգերու խաւար երկինքը պայծառացնող աստղեր են, որոնցմէ ճառագայթող լոյսով ազգերը կը քալեն դէպի լուսաշող ապագայ։

Իր խօսքի աւարտին, Նորին Սրբութիւնը լուսարձակի տակ առնելով մեր ազգին ալեկոծ, սակայն յաղթանակներով լեցուն պատմութիւնը, ըսաւ.- «Այսպէ՛ս եղան մեր հերոսներն ու անմահները վէրքով ու հալածանքով լի հայոց դարաւոր պատմութեան ընթացքին։ Այսպէ՛ս պիտի ըլլան նաեւ Արցախի սրբազան հողին վրայ յանուն հայրենիքի կռուած ու նահատակուած մեր հերոս զինուորները։ Մեր ազգը իր հերոսներու հաւատքով ու քաջութեամբ յաղթական է, իր հերոսներով հզօր է, իր հերոսներով անմահ է. մեր ազգը նոյնիսկ ժամանակաւոր պարտութիւնը պիտի վերածէ մնայուն յաղթանակի»։

Կ՚ուզենք յայտնել, որ հետեւելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի կոչին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աշխարհասփիւռ բոլոր թեմերու եկեղեցիներուն մէջ եւս կատարուեցաւ հոգեհանգստեան արարողութիւն»։