Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էջմիածնում ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության դեպք (տեսանյութ) Անչելոտին նշել է Ռեալի այն երեք նախկին ֆուտբոլիստներին, որոնք կարող են մարզիչ դառնալ Ռեալը երկար ժամանակով կորցրեց կիսապաշտպանին Թուրքիայում ձերբակալվել է Deutsche Welle-ի թղթակիցը Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպք Մшրտական գործողությունների ավարտի դեպքում կիևյան ռեժիմի առաջնորդներին կարող են պատժել հենց իրենց մարդիկ. Մեդվեդև Վրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, առաքիչ և զբոսավար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է ԱՄՆ-ի կողմից հասցված նույնիսկ «սահմանափակ հարվածը» Իրանը որպես ագրեսիայի ակտ կդիտարկի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Ռասել Քրոուն ոգևորությամբ ներկայացնում է շքեղ ժամացույցների հանդեպ իր կիրքը Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը. նախագահը ստորագրել է փոփոխությունների փաթեթը

Էջմիածնում ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության դեպք (տեսանյութ)Անչելոտին նշել է Ռեալի այն երեք նախկին ֆուտբոլիստներին, որոնք կարող են մարզիչ դառնալՌեալը երկար ժամանակով կորցրեց կիսապաշտպանինԹուրքիայում ձերբակալվել է Deutsche Welle-ի թղթակիցը «Ինտերը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակըԱրթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչումԲացահայտվել է քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպքՄшրտական գործողությունների ավարտի դեպքում կիևյան ռեժիմի առաջնորդներին կարող են պատժել հենց իրենց մարդիկ. ՄեդվեդևՎրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, առաքիչ և զբոսավարՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում էԱՄՆ-ի կողմից հասցված նույնիսկ «սահմանափակ հարվածը» Իրանը որպես ագրեսիայի ակտ կդիտարկիՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածումՌասել Քրոուն ոգևորությամբ ներկայացնում է շքեղ ժամացույցների հանդեպ իր կիրքըԲելգիայի հայտնի հայերը. Անտուան Աքայյան. քաղաքական փախստականից՝ բելգիական վաֆլիների «դեսպան»Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը. նախագահը ստորագրել է փոփոխությունների փաթեթըՌոման վստահ հաղթանակ տարավ Կրեմոնեզեի նկատմամբ՝ ամրապնդվելով լավագույն քառյակումՄեդալային հաշվարկ․ 25-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվում են աննախադեպ ռեկորդովԱվարտվեցին Ձմեռային Օլիմպիական խաղերը. Մեդալային աղյուսակը գլխավորեց Նորվեգիայի հավաքականը՝BAFTA 2026․ «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմը՝ գլխավոր հաղթողՎանաձորի բազմաթիվ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվիՀայաստանում կբացվի Յուվենտուսի ակադեմիանՆյու Յորքի քաղաքապետը զգուշացրել է բնակիչներին մոտեցող ձնաբքի մասինՄիջերկրական ծովում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԷպշտեյնը գաղտնի պահեստային տարածք է վարձակալել՝ լուսանկարներն ու համակարգիչները իշխանություններից թաքցնելու համար․ TelegraphԼրտեսություն կատարելու կասկածանքով Լեհաստանը ձերբակալել է բելառուս տղամարդուԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանովԱՄՆ-ը փետրվարի 24-ից կդադարեցնի մի շարք ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի գանձումը․ Մաքսային ծառայություն«Turkish Airlines»-ը կարող են Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի հնարավորություն ստեղծելԻրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվել լքել երկիրըԸնտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը. ԿԸՀԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ինՍպանվել է Մեքսիկայի ամենամեծ թմրակարտելի պարագլուխը. BBCՈստիկանության Գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները․ 1 անձ ձերբակալվել էՀաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգըԱշխարհը ներքաշվում է նոր զենքերի մրցավազքի մեջ. ԼուկաշենկոՀայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներԳրոսին կարող է մասնակցել Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցություններին․ ISNAԵրրորդ և հաջորդ երեխայի համար նախատեսված նպաստի շնորհիվ ընտանիքը կարող է 6 տարում ավելի քան 11 հազար դոլարի աջակցություն ստանալ (տեսանյութ)Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների նախարարինԿիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդԵս դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. ԶելենսկիԶովունիում կրակnցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մшհացել էԱջափնյակում սպшնության և սպшնության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԵՄ-ը չի կարողանա համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթը. ԿալասՎթարային ջրանջատում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանումԵգիպտոսը մարտի 1-ից բարձրացնում է մուտքի վիզայի վճարըՄեղադրանք՝ պարեկային ծառայողին կաշառք տալու համարՀայաստանը կմասնակցի BCB Convent Berlin 2026 միջազգային ցուցահանդեսինՄի շարք խնդիրներ կան ու ցանկալի է, որ մեր ձայնը լսելի լինիԻրանն ունի բոլոր իրավունքները վայելելու խաղաղ միջուկային էներգիան. Արաղչի
Հայաստան

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ոգի եւ դաստիարակություն է ջամբել մատաղ սերնդին. Գարեգին Բ

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուների հետ։

Ներկաների անունից ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ուրախություն արտահայտեց հանդիպման առիթով՝ նշելով, որ տարածաշրջանային քսաներկու պատասխանատուներն ուխտավորաբար եկել են Սուրբ Էջմիածին իրենց սերն ու հավատարմությունը հայտնելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ եւ զորանալու Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։

Հայր Սուրբը տեղեկություններ փոխանցեց հանրակրթական դպրոցների տնօրենների, մանկավարժների եւ աշակերտների հետ ամենօրյա աշխատանքում տարածաշրջանային պատասխանատուների կարեւոր դերակատարության մասին, անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման գործընթացում արձանագրված հաջողություններին եւ առկա մարտահրավերներին։

Այնուհետեւ ՔԴԿ աշխատակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ներկաներին նվիրյալ եւ ժրաջան ծառայության համար, ինչի շնորհիվ նաեւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան անցնող տասնհինգ տարիների ընթացքում իր հաստատուն եւ կարեւոր տեղն է ամրագրել հանրակրթական դպրոցի առարկայացանկում։ Նորին Սրբությունն իր խոսքում արձանագրեց, առարկան, լրացնելով խորհրդային աստվածմերժության տարիների բացը, անհրաժեշտ գիտելիքի մատուցմամբ ոգի եւ դաստիարակություն է ջամբել մատաղ սերնդին, ծանոթացրել Հայոց Եկեղեցու առաքելությանը, պատմությանը, կերտած հարուստ ժառանգությանը, դավանած հոգեւոր արժեքներին, ծեսին ու բարեպաշտական սովորություններին։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ «Հայոց Եկեղեցու պատմություն»-ը ազգային նկարագիր եւ ինքնություն կերտող առարկա է, որ սերմանում է ազգային-հոգեւոր արժեքներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց, որ Եկեղեցու ճանաչողությունը, աստվածճանաչողությունը, հաղորդակցությունը քրիստոնեական արժեքներին նպաստում են անձի ձեւավորմանը, հայրենասիրության եւ ազգասիրության ոգու զորացմանը։

Կարեւորելով ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների առաքելությունը՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց ներդրումը բերել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանատուներին տեղեկացրեց նաեւ առաջիկայում տեղի ունենալիք Մայր Աթոռի եւ ԿԳՄՍ նախարարության կրթական հարցերով ենթախմբերի հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի շահեկան եզրահանգման գալ կրթական բարեփոխումների, այդ թվում եւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ բարձրաձայնված մտահոգությունների եւ առաջարկությունների հարցում։

Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնեց ՔԴԿ տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետին նվիրյալ եւ հետեւողական աշխատանքի համար։

Զրույցի ընթացքում տարածաշրջանային պատասխանատուները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին ծառայության հետ առնչված իրենց դիտարկումներն ու մտահոգությունները։