Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

Տնտեսության վիճակը ծանր է

Սոցիալ-տնտեսական վիճակի հերթական հաշվետվության հրապարակումը հարկավ անհետևանք կանցնի. հանրությանն ու մամուլին կրկնությունները հետաքրքիր չեն: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ հունվար-հուլիսի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող հաշվետվությունը միմիայն առանձին դրվագներով է տարբերվում մեկ ամիս առաջ հրապարակվածից:

Այն, որ մեր իշխանությունների ամենասիրելի մակրոտնտեսական ցուցանիշը անկում է ապրելու, հաշվարկելի էր: Հիմա պարզապես արձանագրենք՝ ՏԱՑ-ը հուլիսին այս տարվա ամենացածր կետում է` 94.3 տոկոս (նախորդ տարվա հուլիսի համեմատ):

Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա առաջին կեսին բարձր էր` 102 տոկոս (2019-ի հունվար հունիսի համեմատ): Բայց հուլիսի 2.3 տոկոսանոց անկումը արդյունաբերական արտադրանքի ցուցանիշն էլ նվազեցրեց՝ դարձնելով 101.3 տոկոս: Բայց միևնույն է այդ աճ ասածը կրկին հանքահումքային արդյունաբերության, բացահանքերի շահագործման և մետաղական խտանյութերի արտադրության աճի հաշվին է: Դա վկայում են հետևյալ պաշտոնական թվերը` հանքարդյունաբերությունը հունվար-հուլիսին շարունակել է «բարձր» ցուցանիշներ ապահովել` նախորդ տարվա համեմատ աճը 120.9 տոկոս է: Այն ապահովվել է մետաղական հանքաքարի արդյունահանման 121 տոկոսանոց և բացահանքերի շահագործման 118.1 տոկոսանոց աճի հաշվին:

Ոլորտի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող մշակող արդյունաբերությունը կրճատվել է նախորդ տարվա համեմատ 3.6 տոկոսով: Մշակող արդյունաբերության ոլորտը մեր ՀՆԱ-ում ամենախոշորներից է` մոտ 12.5-13 տոկոսն է կազմում:

Անկում գրանցել է վերջին տասնամյակներում աճ արձանագրող ծխախոտի արտադրությունը: Այն անցած տարվա համեմատ կրճատվել է 21.5 տոկոսով: Սա ամենամեծ անկումը չէ մշակող արդյունաբերության համակարգում: Անկման ամենամեծ ցուցանիշը գրանցել է վերջին երկու տարին «թմբկահարվող» ու անխնա գովազդվող մանածագործությունը: Կրճատումն այստեղ 43.7 տոկոս է: Հետաքրքիր ու վերլուծության արժանի փաստ է խմիչքի արտադրության ծավալների 9 տոկոսանոց կրճատումը: Եթե նաև արձանագրենք սննդամթերքի 1.7 տոկոսանոց անկումը, ապա պիտի մշակող արդյունաբերության ոլորտում շատ երկար փնտրենք, թե որ արտադրությունների հաշվին է ընդհանուր անկումը այդքան «համեստ»` 3.6 տոկոս:

Սակայն այս հարցն ամենևին էլ մեծ առեղծված չէ: Վերջին երկու տարում ամենաարագ տեմպերով աճում է մետաղական խտանյութի արտադրությունը: Պղնձի խտանյութի ոլորտում աճը 109.1 տոկոս է: Ցինկի խտանյութի ցուցանիշն ավելի բարձր է` 131.3 տոկոս: Իսկ մոլիբդենի խտանյութի ցուցանիշի աճը առանց ավելորդ բառերի պետք է նշել` 180 տոկոս: Այս ցուցանիշը «պահպանվում» է երկու ամիս անընդմեջ:

Արդյունաբերության ոլորտի աճի մեջ իր մասնաբաժինն ունի էներգետիկան: Էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումն ու բաշխումը 102.2 տոկոս է նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ: Բայց այստեղ էլ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի հետ խնդիրներ կան: Այս տարի մենք ավելի թանկ էլեկտրաէներգիա ենք արտադրում: Մի կողմ թողնենք քամու և արեգակնային էներգիայի խնդիրը, որովհետև այն առայժմ չնչին ծավալ ունի՝ ընդհանուր արտադրանքի 0.5 տոկոսը: Ամենաէժան` հիդրոկայանների արտադրանքը նախորդ տարի 31.9 տոկոս էր, իսկ այս տարի՝ 25.6: ՋԷԿ-երում արտադրված էներգիայի ծավալը համարյա նույնն է մնացել` 53 տոկոսից մի փոքր ավելի: Փոխարենն այս տարի ավելացել է ատոմակայանի մասնաբաժինը` 20.3 տոկոս, նախորդ տարվա 14.5-ի դիմաց:

Իսկ արդյունաբերության մյուս` ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման ու վերամշակման ոլորտում անկումը նույնպես նկատելի մասշտաբի է` 18.8 տոկոս:

Ամենացավոտ հետևությունը, որ կարելի է կատարել, հետևյալն է՝ մեր արտադրության համակարգում էական կառուցվածքային փոփոխություններ չկան: Ճիշտ այնպես, ինչպես տնտեսության մյուս ոլորտներում: