Ինչով է զբաղված Փաշինյանը եւ ինչ եղավ կենցաղային տեխնիկայի գործարանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել facebook-ի իր էջում, որտեղ ներկայացնում է, թե ինչ է կառուցվելու Արմավիրի մարզում այս տարի:
Մասնավորապես, նշվում է, որ հիմնանորոգվում է Երեւանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածը: Այն վերջին անգամ հիմնանորոգվել է մոտ 30 տարի առաջ:
Հիմնանորոգվում է նաեւ Նալբանդյան-Գետաշեն եւ Նոր Կեսարիա ճանապարհի 3 կմ հատվածը:
Համաձայնեք, եթե վարչապետը հարկ է համարում մի քաղաքի 2 կմ հատվածի ասֆալտապատման մասին գրառում անել, ապա ՀՀ քաղաքացին կարող է եզրակացնել, որ գործերը, մեղմ ասած, հեչ լավ չեն:
Նույն ՀՀ քաղաքացին Փաշինյանից ակնկալում է պարզաբանում, թե ինչ եղավ նույն Արմավիրի Մերձավան համայնքի կենցաղային տեխնիկայի գործարանի հետ, որի բացմանը մասնակցեց 2018-ի դեկտեմբերին: Ի՞նչ եղավ 4,5 միլիոն ներդրման եւ ութսուն աշխատատեղի եւ 126 հազար միավոր տեխնիկայի հետ, որը պետք է արտադրվեր ընդամենը մեկ տարում: Իսկապես, ո՞ւր են հայկական հեռուստացույցները, որ բյուջեն լցնելու համար Փաշինյանը հույսը դրել է գյուղացու սիգարետի եւ օղու վրա:
Իսկ ինչ վերաբերում է ասֆալտապատմանը, ապա այն միշտ էլ եղել է, լավ, թե վատ, դա արդեն այլ հարց է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...