Օդերը փակվում են՝ հնչում են կրակոցներ
Քաղաքական պայքարում զենքի՝ որպես վերջին «փաստարկի», կիրառման հնարավորությունը միայն մի (թույլ) կողմի համար մերժելով՝ դու ավելի ես մղում այդ կողմին դեպի զինված պայքարը, որի թիրախը նաև դու ես դառնալու՝ անկախ դեմքից ու դիրքից։ Դրա համար, ամեն անգամ, երբ հերթական ՀՀԿ-ականը կամ «կոնստրուկտիվ» տրամադրված ընդդիմադիրը սկսում է հանրությանը խրատել, թե զենքը լավ բան չի՝ մեջն արյուն կա, ես պատկերացնում եմ ամեն ինչ կորցրած մարդկանց հերթական խմբի անդամների անհայտ դեմքերը, որոնց բոլոր իդեալները վերջին 25 տարում ոտնատակ են տվել ու որոնք հենց այս պահին, երբ ես գրում եմ կամ դու կարդում ես, մտածում են, թե առաջին կրակոցով կոնկրետ որ մեկին խփեն։ Կրակոց, որին կարող է հազարավոր ուրիշները հետևեն ու կրակոց, որի շահառուները կարող են վայրկյանական փոխվել։
Մարդկության պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են արդարության իրենց պատկերացրած մոդելին։ Եթե դրան խաղաղ հասնել չի հաջողվել, հասել են զենքի միջոցով։ Սա օրինաչափություն է, որը ոչ մեկից կախված չի։ C'est La Vie։ Շատ պարզ է՝ օդերը փակվում են՝ հնչում են կրակոցներ, քաղաքացին կարողացավ ձայնը տեղ հասցնել՝ առնվազն, չեն հնչում կրակոցներ։
Որոշներին երևի թվում է, թե մարդիկ զենք են վերցրել/վերցնելու միայն այն պատճառով, որ հենց անձամբ իրենք ժամանակին բոլորին չեն խրատել ու զգուշացրել դրա վտանգավորության մասին։ Թվում է, թե Շանթին, Գևին, Ծռերին ու մնացածին հանցագործ սարքելով, դատարանում ծեծելով ու երևույթը հանրային պախարակելով՝ պետությունը յուրացնողներն ու նրանց «կոնստրուկտիվ» քննադատող կոնյուկտուրային ընդդիմությունը նվազեցնում են հաջորդ օպերացիայի հավանականությունը։ Բայց ոնց հալվա ասելիս բերանդ չի քաղցրանում, տենց էլ ապստամբությունը քխ ա կամ ելք կա ասելով՝ դրա հրամայականի ակտուալությունը չի նվազում։ Իմ կարծիքով, ճիշտ հակառակն է տեղի ունենում։
Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...