Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին

Կորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չկաՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ
Թոփ-լուրեր

Եթե Փաշինյանն ընթերցած լիներ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը

BBC-ի HARDtalk հաղորդաշարին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ամենավտանգավոր հատվածը, որը կարող է հետագայում անցանկալի ազդեցություն ունենալ արդեն իրական քաղաքական դաշտում՝ ռազմական հանցագործությունների վերաբերյալ հարցն էր:

Այսպես, հաղորդավարը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե արդյոք նա պատրաստ է ներողություն խնդրել ռազմական հանցագործոությունների համար, որոնք իբր թույլ են տվել հայ զինյալները, բայց նա այդպես էր, ինչպես նշված է BBC-ի կայքում, խուսանավեց այդ հարցից: Հաղորդավարը կոնկրետ դեպքեր չհիշատակեց, թեեւ պարզ էր, որ խոսքը Խոջալուի դեպքերի մասին է:  

Ադրբեջանը Խոջալուի ողբերգությունն օգտագործում է հակահայկական քարոզչության շրջանակներում, ընդ որում, հատկապես վերջին տասնամյակում հսկայական միջոցներ են ծախսվում միջազգային հանրությանը իրենց իրականությունը ներկայացնելու համար:

Փաշինյանն, անշուշտ, պետք է շատ հստակ պատասխաներ հարցին, պետք է նշեր, թե ինչ է իրականում կատարվել, ինչն է իրականում հանգեցրել այդ ողբերգությանը, որ գոնե մի կարեւոր քայլ արվեր ադրբեջանական քարոզչամեքենան ջարդելու ուղղությամբ:

Իսկ թե ինչ է իրաքկանում եղել Խոջալուում եւ դրա մատույցներում շատ հստակ նշում է ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք եւ ազատություն» գրքում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Գրոհից մի քանի օր առաջ մեր ջոկատները երեք կողմից շրջապատեցին քաղաքը՝ ազատ թողնելով Կարկառ գետի հովիտը: մեր զինվորականներն առաջվա պես բնակիչներին հնարավորություն էին տալիս լքելու քաղաքը ու կոչ էին անում եւ ռադիոյով, եւ հզոր բարձրախոսներով՝ պարբերաբար հայտնելով առաջիկա հարձակման մասին: Բայց այդ կոչերն անարձագանք մնացին, ու միայն, երբ փետրվարի լույս 25-ի գիշերը սկսվեց գրոհը, մի քանի ժամ տեւած դաժան մարտերից հետո, մեր թողած միջանցքով, խավարում, հապճեպ ու խուճապով փախան տեղի բնակիչները, իսկ նրանց հետեւից նաեւ քաղաքի պաշտպանները՝ տեղական զինված ջոկատներն ու ՕՄՕՆ-ը: Մեր ջոկատները հեռացողների հետեւից չէին կրակում, ու բոլորն անարգել լքեցին Խոջալուն:

Իսկ առավոտյան այդ մարդկանց մեծ մասին սպանված գտան: Ողբերգությունը կատարվել էր ոչ թե բուն Խոջալուում, այլ մի քանի կմ հեռու՝ Ասկերանի ու Աղդամի շրջանների սահմանին, Նախիջեւանիկ գյուղի մոտ, մեր ու ադրբեջանական պահակակետերի միջեւ: Ո՞վ եւ ինչո՞ւ էր այնտեղ տարել մարդկանց: Ինչո՞ւ էին գիշերով հայտնվել մեր ու ադրբեջանական դիրքերի բաժանագծին, ու ոչ թե այնտեղ, ուր նախատեսված էր միջանցքը քաղաքացիական անձանց ելքի համար: Մարդիկ հենց այդտեղ էին զոհվել:

Բոլորը ցնցված էին տեղի ունեցածից: Փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել, ես մանրամասն հարցուփորձ արեցի մեր պաշտպանության Ասկերանի հատվածի համար պատասխանատու ջոկատների հրամանատարների եւ այլ ականատեսների: Նրանց ասելով՝ ոչ ոք չէր հասկանում՝ ինչ է կատարվում շուրջը. Կատարյալ խառնաշփոթ էր, կրակում էին եւ մեր, եւ հակառակորդի ականանետները. բոլորը կրակում էին բոլորի վրա: Ավելի ուշ ադրբեջանցիների ռադիոկապի վերլուծությունը ցույց տվեց, որ նրանք քաղաքացիականների եւ ՕՄՕՆ-ի ամբոխը գիշերով մեր ջոկատների տեղաշարժի տեղ են դրել, իսկ մեր զորքերը որոշել են, որ ադրբեջանական ջոկատներն են Աղդամից օգնության գալիս Խոջալուն պաշտպանողներին:

1992թ սկիզբն էր, եւ մենք, եւ ադրբեջանցիները նոր-նոր էինք զինվորական փորձ ձեռք բերում, իսկ գիշերային տեսահսկման սարքեր, բնականաբար, չունեինք: Երկու կողմերն էլ խավարում շարժվող զանգվածը հարձակվող հակառակորդի տեղ էին դրել ու սկսել էին կրակել: Մարդիկ հայտնվել էին խաչաձեւ կրակի տակ, բացի դրանից՝ խիտ էին գնում, իրար գլխի հավաքված, ու ցանկացած պայթյուն բազմապատկում էր զոհերի թիվը: Նաեւ՝ երկու կողմերն էլ միշտ ականապատում էին դիրքերի առաջնագիծը, ուր նրանք դուրս էին եկել, ու խաչաձեւ կրակի տակ ողջ մնացածները պայթել էին հակահետեւակային ականների վրա:

Տեսակետ կա, որ փախստականներին այդ վտանգավոր տեղամասեր հանել ոչ թե հանգամանքների ճակատագրական զուգադիպությունը, այլ Ադրբեջանի ժողովրդական ճակատի միանգամայն գիտակցված գործողությունները՝ նպատակ ունենալով վարկաբեկել Մութալիբովին ու հասնել նրա հրաժարականին: Համենայնդեպս, իր հարցազրույցներից մեկում Մութալիբովը դրանում ուղղակի մեղադրում է նրանց: գուցե հենց այդպես էլ եղել է, բայց ես, այնուամենայնիվ, հակված եմ կարծելու, որ տեղի ունեցածի պատճառը հանգամանքների զուգորդությունն է, որը հետագայում օգտագործվեց քաղաքական նպատակների, այն է՝ Ադրբեջանում իշխանափոխության հասնելու համար: Ինչպես էլ որ եղած լինի՝ դա մեծ ողբերգություն էր, պատերազմի ամբողջ ընթացքում միակ դեպքը, երբ ղարաբաղցիների ռազմագործողության ժամանակ այդպիսի մեծ թվով խաղաղ բնակիչներ զոհվեցին»:

Top-News.am