Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին

Կորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չկաՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ
Հայաստան

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 8)

1998-ի իշխանափոխությունը տեղի ունեցավ ազգային, առաջին հերթին Արցախյան հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մի կողմից, Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան՝ մյուս կողմից հակասությունների սրման արդյունքում։ Խորքի մեջ սա «պալատական հեղաշրջում» էր, որի արդյունքում փոխվեց երկրի արտաքին քաղաքական, Արցախյան բանակցություններում մոտեցումները, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման և Սփյուռքի նկատմամբ Հայաստանի իշխանության վերաբերմունքը։ Ներքաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում իշխանության մոտեցումների ընդհանուր ուղղվածությունը մնաց նույնը։

Նույն տարում կայացած ընտրությունների ժամանակ այս ուժերի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի մրցակիցը Հայկոմկուսի նախկին ղեկավար Կարեն Դեմիճյանն էր։ Արևմտյան վերազգային գաղափարախոսության ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հակադրությանը փոխարինվեց կոմունիստական գաղափարախոսության կրող Դեմիճյանի հետ հակադրությամբ, որի հետ ժողովրդի՝ կարոտախտով անցյալը հիշող որոշակի հատված կապում էր մեծ հույսեր։ Թեկնածուների միջև պայքարում այս տրամաբանությամբ էլ կատարվեց գաղափարական ուժերի սահմանազատումը։ Իրավիճակը փոխվեց 1999-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Առաջին անգամ փորձ արվեց տարբեր քաղաքական և գաղափարախոսական ուժերի ներկայացուցիչների ներգրավմանմբ ապահովել հասարակության ավելի լայն աջակցություն։ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ստեղծված «Միասնություն» դաշինքում մի կողմից ընդգրկված էին արցախյան ազգային ազատագրական պայքարում հաղթանակը կերտած, Հանրապետական Կուսակցության տանիքի տակ համախմբված, ազգային-պահպանողականությունը որպես իրենց գաղափարական ուղղություն ճշտած, մյուս կողմից կոմունիստական նախկին ֆունկցիոներներին ներկայացնող ուժերը։ Այս ընտրությունների արդյունքում ձևավորվեց կառավարություն, որը, երկրի դիմագրաված դժվարությունները հաղթահարելու առաջնահերթությունը նկատի ունենալով, համապատասխանում էր Ազգային համաձայնության ձևաչափին ու կանոններին։

Ցավոք այս կառավարությունը շատ կարճ կյանք ունեցավ։ Նախորդ ռեժիմի տարիներին, պատերազմի կազմակերպման ծանր բեռը, իր անձի դեմոնիզացիան կամավոր իր վրա վերցրած, Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա հհշ-ական վարչախմբի հեռացումը նախաձեռնած Վազգեն Սարգսյանի նկատմամբ տարիներ շարունակ ֆոկուսացված ատելությունը իր ողբերգական իրականացումն ունեցավ 1999-ի հոկտեմբերի 27-ին։ Թվում էր ժողովուրդը պետք է դասեր քաղեր այս ողբերգությունից, հասկանար, որ ատելության մթնոլորտը ի վերջո հանգեցնում է ողբերգության և անդառնալի հետևանքների, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դասերը քաղված չեն, իսկ առանձին անհատներ միայն ատելություն բորբոքելով ու ներհասարակական բախման հրահրմամբ են պատկերացնում իրենց քաղաքական նպատակների իրականացումը։

Հոկտեմբերի 27-ին հաջորդած իրավիճակում շատ արագ կատարվեց գաղափարական որևէ հիմք չունեցող Միասնություն դաշինքի վերաշերտավորում, որի մեծամասնությունն իր վերահսկողության տակ կարողացավ վերցնել Ռոբերտ Քոչարյանը։ Դաշինքից հեռացած մի որոշակի հատված փորձեց ստեղծել ընդդիմադիր նոր կենտրոն՝ առանց գաղափարական հստակ կողմնորոշման։ Այս պայմաններում, նաև հետագա բոլոր տարիների համար Ռոբերտ Քոչարյանը ճշտեց քաղաքական կյանքի կարգավորման ու կառավարման մի համակարգ, որը, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա զարգացումը, ճակատագրական նշանակություն ունեցավ երկրի զարգացման ընթացքի համար։ Ազգային հարցերում ունենալով հստակ արտահայտված՝ ազգային գաղափարախոսության ներկայացուցչի մոտեցումներ, նա հստակորեն, համաշխարհային ամենաբարձր ամբիոններից իր դիրքորոշումներն արտահայտեց Արցախյան հիմնահարցի, Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման, պետական-ազգային շահերից բխող աշխարհաքաղաքական հավասարակշռված կողմնորոշման հարցերում։ Քոչարյանի կառավարման տարիները համընկան նաև Ռուսաստանի, որպես տարածաշրջանային տերության ձևավորման, տարածաշրջանում նրա ազդեցության զգալի աճի հետ, որի հետ երկրորդ նախագահին հաջողվեց ձևավորել բավականին արդյունավետ համագործակցություն։ Միևնույն ժամանակ երկրի տնտեսական համակարգի զարգացման, սոցիալական քաղաքականության հարցերում Քոչարյանի մոտեցումները չունեին էական գաղափարական տարբերություններ նախորդ իշխանությունների մոտեցումներից։ Լիբերալ քաղաքականությունը մնում էր իշխանության հիմնական մոտեցումը։ Ամենամեծ բացթողումը, սակայն, զգալի էր սոցիալական արդարության ապահովման հարցերում։ Այդ տարիներին վարվող լիբերալ քաղաքականության արդյունքում արձանագրվող տնտեսական զգալի աճը նույնքան զգալի չէր հատկապես սոցիալապես խոցելի խավերի առօրյա կյանքում, աճում էր հարուստ, արտոնյալ խավի հետ նրա խզումը, որը առաջ էր բերում մեծ դժգոհություն այս շերտի մոտ։ Այնուամենայնիվ, տարբերությունը տերպետրոսյանական վարչախմբի հետ էական էր իրականացվող քաղաքականության արդյունավետության, ապօրինությունների ու թալանի ծավալների զգալի կրճատման, տնտեսվարման համար անհամեմատ նպաստավոր պայմանների ստեղծման առումով։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ երկրորդ նախագահն իր հայացքներով, ի տարբրերություն վերազգային, արևմտյան շահերի իրացմանն ուղղված Տեր-Պետրոսյանի, լինելով ազգային լիբերալ մոտեցումների կրող, կարողացավ ստեղծել ազգային ուժերի համախմբման մի ձևաչափ, որը կարողացավ արդյունավետ գործել հատկապես 2001-08թվերին։

Համագործակցության այս ձևաչափում իր կայուն դերն ուներ ՀՅ Դաշնակցությունը։ Նկատի ունենալով ազգային հարցերում իշխանության քաղաքականության և իր մոտեցումների նույնականությունը, ինչպես նաև առաջին նախագահի օրոք Արցախյան հարցում անդառնալի կորուստների՝ գոյություն ունեցող իրական վտանգի չեզոքացման առաջնահերթությունը, Դաշնակցությունը մնայուն ձևով մաս կազմեց 1998-2008 թվերի կառավարություններին, իսկ 2003թվից՝ քաղաքական կյանք ներմուծեց «կոալիցիոն կառավարություն» եզրույթը։ Այդ ժամանակվանից սկսած կոալիցիոն կառավարությունները ստեղծվում էին հստակ ձևակերպված հուշագրերով արձանագրված ծրագրային նպատակների շուրջ։ Լինելով ազգային-ընկերվարական կուսակցություն, ներքին, սոցիալական քաղաքականության հարցերում Դաշնակցությունը պարբերաբար հայտարարում էր իրականացվող քաղաքականության մասին իր անհամաձայնությունների մասին։

Այսպիսով, ունենալով իր, հստակ արտահայտված քաղաքական մոտեցումները արտաքին և ներքին, սոցիալական ու տնտեսական քաղաքականության հարցերին, երկրորդ նախագահը ոչ միայն փորձ չարեց իրեն իդենտիֆիկացնել քաղաքական դաշտում գոյություն ունեցող որևէ կուսակցության, այլև նույնիսկ գաղափարական որևէ բևեռի հետ։ Արդյունքում նա, չնայած իր կառավարման տարիներին արձանագրված տնտեսական աճին ու լուրջ հաջողություններին այդպես էլ օտար մնաց գաղափարական-քաղաքական բոլոր ուժերի, հետևաբար նաև հասարակության ճնշող մեծամասնության համար։

Այսպիսով, 2008 թվի նախօրյակին ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ, չնայած զգալի տնտեսական առաջընթացին, ձևավորվել էր մի խավ, որը անբավարար էր համարում իր վիճակը, հասարակության մի այլ հատված չուներ իշխանության նկատմամբ ոչ միայն հավատ, այլև այն չէր համարում իրենը։ Իրեն զգացնել էր տալիս նաև քաղաքական կյանքի ապագաղափարականացումը, քաղաքական գործընթացներում ժողովրդի ներգրավվածության և այդ գործընթացների վերաբերյալ ժողովրդի հետ մնայուն բացատրական աշխատանքի բացակայությունը։

Այս պայմաններում իշխանությունից հեռացված ապազգային գաղափարական բևեռը, ի դեմս Տեր Պետրոսյանի, հայտարարեց ռևանշի իր հավակնությունների մասին։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից