Կարգին Հայկոյի ծակ տաշտակը եւ հարյուր հազարավոր խաբված երեւանցիներ
Հայկ Մարությյանը, նույն ինքը Կարգին Հայկոն, որը Նիկոլ Փաշինյանի կամքով նստել է Երեւանի քաղաքապետի պաշտոնում եւ իրեն դասալիքի նման պահեց կորոնավիրուսային համավարակի ընթացքում, շարունակում է հաջողությամբ չկատարել նախընտրական խոստումները:
Հիշո՞ւմ եք Երեւանի տրանսպորտային ցանցը փոխելու, այն շքեղ եւ ժամանակակից ավտոբուսներով համալրելու խոստումը: Եթե հիշում եք, ապա ձեր հիշողությունը խնդիր ունի, քանի որ պարզվում է, որ տրանսպորտային ցանցը կատարելագործելու մասին խոսք անգամ չի եղել, իսկ ներկրվելու է ոչ թե ժամանակակից ավտոբուս, այլ ... մոտ հարյուր «Գազել»:
Հիմա արդեն կարող ենք կասկածել, որ նույնիսկ հարյուր «Գազել» չի ներկրվելու: Եւ այստեղ ինչպես չհիշես Կարգին Հայկոյի մասնակցությամբ հումորային հաղորդումներից մեկը, որտեղ հերոսն ասում է, ինչու իջանք մեր «ԿամԱԶ»-ից եւ նստեցինք այս մոտոն, մեզ համար հանգիստ գնում էինք:
Իսկապես, առանց այդ հարյուր «Գազել» միկրոավտոբուսների էլ քաղաքը լեցուն է դրանցով: Հիմա կասեք, թե գործողները հին են ու մաշված: հարցրեք նույն «Գազել»-ների վարորդներին եւ նրանք ձեզ կբացատրեն, որ այս ավտոմեքենաները շահագործումից կես տարի անց վերածվում են հին ավտոմեքենայի:
Երեփւանցին խաբված է եւ դեռ լռում է:
Հիշում եք վերելակները փոխելու խոստումը: Մի պահ փորձեցին այն փաթաթել երեւանցիների վզին, իսկ երբ տեսան չի ստացվում, որոշեցին «քերել» բյուջեն եւ 500 վերելակ տեղադրեն, առանց երկար մտածելու: Եթե վերելակների տեղադրումը պետք է լիներ այլ ծրագրերի, գործերի չկատարման հաշվին, ապա այդպես կարող էին անել նաեւ նախկին իշխանությունները: Բացի այդ, վերելակը միայն տեղադրելով չէ, այն նաեւ պետք է սպասարկել, բայց ինչպես վկայում են լավատեղյակ աղբյուրները, 2019թ. տեղադրված մոտ քսան վերելակներն արդեն խնդիրներ ունեն, լուրջ խնդիրներ:
Երեւանցին խաբված է եւ դեռ լռում է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...