Tesla-ի դիզայներները կզբաղվեն SpaceX-ի տիեզերանավերով
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, ով Tesla ավտոմոբիլային ընկերության եւ SpaceX տիեզերական ընկերության հիմնադիրն է, մտադիր է ավելի խորը ինտեգրել երկու բիզնեսները միմյանց մեջ: Մասնավորապես, Tesla-ի դիզայներները կարող են սկսել աշխատել SpaceX-ի տիեզերանավերի վրա:
Ինչպես գրված է Tesla-ի իր պաշտոնական կայքում տեղադրված աշխատանքի նկարագրության մեջ, էլեկտրամոբիլներ արտադրողը դիզայներ է փնտրում, որը պետք է աշխատի մեքենաների արտաքինի վրա: Ընդ որում, հայտարարության մեջ ասվում է, որ մասնագետին կարող են վստահվել նաեւ այլ նախագծեր: Որպես օրինակ է բերվել տիեզերանավի վրա աշխատելը, հայտնում է Popmech- ը:
Թափուր աշխատատեղը ենթադրում է լրիվ դրույքով աշխատանք Tesla-ի դիզայներական ստուդիայում, որը Կալիֆոռնիա նահանգի Հոթորն քաղաքում է: Հատկանշական է, որ նույն քաղաքում է գտնվում նաեւ SpaceX տիեզերական ընկերության գլխավոր գրասենյակը, որի նախագծերի վրա նոր դիզայները, հնարավոր է, աշխատի։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...