Հայկ Մարությանը մտել է սեղանի տակ եւ դուրս չի գալիս
Ի՞նչ է անում այս օրերին Հայկ Մարությանը: Տրամաբանությունը հուշում է, որ նա կամ չի կարողանում խոսել եւ գրել կամ պարզապես մտել է սեղանի տակ եւ այնտեղ թաքնվել չորս տարեկան երեխայի նման:
Հակառակ դեպքում Մաշտոցի պուրակի համար կազմակերպված բողոքի գործողություններին մասնակցած Կարգին Հայկոն, նույն ինքը քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր կբացատրեր, թե ինչու ավերեց քաղաքի կենտրոնի այս փոքրիկ եւ գեղեցիկ, հարակից շենքերի բնակիչների սիրելի Մաշտոցի պուրակը:
Դուրս արի սեղանի տակից Հայ Մարության եւ հրաժարական տուր: Դու այդպես էլ չհասկացար, թե ինչ է քաղաքապետը: Դու այդպես էլ մտածեցիր, թե դերասանություն անելով կարող ես տարիներ շարունակ մարդկանց քթից բռնած խաբել: Չի ստացվել, դուրս արի սեղանի տակից եւ հրաժարական տուր:
Ոմանք կասեն իսկ ասուլիսը, իսկ այսօրվա արդարացումները: Իրականում այդ ասուլիսը ամենավառ ձեւով ցույց տվեց, թե ինչպես է սեղանի (անհասկանալի օրենքների) տակ թաքնվում Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը:
Ի դեպ, նա ոչ մետրոպոլիտենի կայարան է կառուցելու, ոչ տրանսպորտային նոր ցանց: Նա րոպե առաջ պետք է հեռանա: պետք է, բայց վայելում է Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը, քէանի որ Հայկոյի քաղաքապետության պայմաններում իրական քաղաքապետը հենց Նիկոլ Փաշինյանն է:

Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...