Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

Հայկ Սարգսյանին պատկանող White Shorja լողափն աշխատում է առանց հարկային գրանցման, առանց ՀԴՄ կտրոնների․Ա. Բաբայան

Պատգամավոր Հայկ Սարգսյանը խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված արգելքն անձամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

«White Shorja-ում տեղի ունեցածի առնչությամբ հանրության մոտ թյուր տպավորություն ստեղծվեց, թե իբր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի թույլ տրված զանցանքերից գլխավորը դիմակ չկրելն էր։

Դիմակ չկրելն ամենաքիչ էական հանգամանքն էր այդ ամբողջ պատմության մեջ, քանի որ այդպիսի արարքներ շատերն են թույլ տալիս ու ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Այս առումով չկա որև արտառոց իրավիճակ։ Իհարկե իշխանականներն ամեն ինչ արեցին, որպեսզի խնդիրը սահմանափակվի միայն դիմակով և դրա համար նույնիսկ ինքնատուգանվեցին։

Իսկ հիմնական խնդիրը շատ ավելի խորն է ու վտանգավոր։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված արգելքն անձամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ապացույցները բազմաթիվ են։ Օրինակ՝ White Shorja-ն ճահճից դարձնում են ամենամեծ լողափը ու բոլոր ծանոթները հենց Հայկ Սարգսյանին են շնորհակալություն հայտնում։ Որևե մեկին չեք համոզի, թե Հայկին շնորհակալություն էին հայտնում այն պատճառով, որ ինքը Հայաստանի լավագույն ճահճաբանն է ու ճահճից լողափ ստանալու միակ ու լավագույն մասնագետը։ Բոլորին էլ պարզ է, որ շնորհակալություն են հայտնում ստեղծած բիզնեսի համար։

Այդպիսի մի ապացույց էլ ես հրապարակեցի։ Խոսքը White Shorja լողափի ԲԱՐ-ի սեղանի հետևում Հայկի կողմից դրամարկղի համակարգչով աշխատելն էր։ Ի դեպ, մի հետաքրքիր հանգամանք կա այդ նկարում։ Ուշադիր նայեք 1-ին նկարի խմիչքների դարակին, որը դատարկ է և հետո 2-րդ նկարին, որտեղ խմիչքներն արդեն դասավորված են։ Հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս էր հաջողվել Հայկին կարճ ժամանակով ու պատահաբար գտնվել մի վայրում, որտեղ խմիչքները դեռ շարված չէին։ Պատասխանն ակնհայտ է. Հայկը ոչ միայն փարթիի օրն էր ամբողջ օրը սեփական լողափում, այլ դրա նախորդ օրերին և անձամբ էր իրականացնում լողափի աշխատանքները։

Ի դեպ. Հայկին պատկանող լողափն աշխատում է առանց հարկային գրանցման, առանց ՀԴՄ կտրոնների (սարքն ընդհանրապես գոյություն չունի), բեմը պատվիրվել է առանց պայմանագրի, արգելված համերգը կազմակերպվել է առանց երգչի հետ պայմանագրի, չկա որևէ գրանցված աշխատող, այսինքն՝ հարկ ընդհանրապես չի վճարվել պետությանը։

Հիշեցի Նիկոլ Փաշինյանի՝ բանակից գողացող ՀԴՄ չտպողների պատմությունը...

Այսքանից հետո իշխանությունը, եթե չձեռնարկի քայլեր, և Հայկին պատգամավորական մանդատից զրկելու հարցը եթե չբերի օրակարգ, ապա այլ բան չի մնա հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հովանավորում իրավախախտ պատգամավորին և այդ իրավախախտ պատգամավորին տրված է ապօրինաբար փող աշխատելու լիարժեք ազատություն։

Ժամանակն ամեն բան ցույց կտա, իսկ իրական հեղափոխությունը, որը գողացան ժողովրդից, վերադարձվելու է ժողովրդին...

Հ.Գ. Լիլիթ Մակունցն այս ամենն ամենալավը գիտեր, քանի որ ինքն էլ օրեր առաջ, ըստ օդում կախված լուրերի, եղել է այդ լողափում ու վայելել կյանքը։ Այսքանից հետո, երբ ստախոս եմ անվանում, նեղսրտելու տեղ ընդհանրապես չունեք»,- գրել է նա։