Փորձելով սառը նայել
Մտահոգիչ է.
1. Քաղաքական իշխանության նկատելի և անհասկանալի բացակայությունը պատերազմական այս օրերին։ Անվտանգության խորհրդի նիստ մինչ այս պահը չի հրավիրվել. նման բան Հայաստանում չի եղել։ Երկրի քաղաքական ղեկավարությունը չի խոսում հասարակության հետ, վարչապետը անհասկանալի բանաստեղծական հրապարակումներ է անում իր էջին։ Իշխանությունից դեպի հասարակություն չի գալիս պահի լրջության ուղերձ։ Պատգամավորներն ու նախարարները ֆեյսբուքյան շարքային օգտատիրոջ անլուրջ դերում են։
2. Միջնորդական որևէ իրական առաքելության բացակայությունը։
3. Երրորդ կողմի հնարավոր շահագրգռվածությունն ու հաշվարկները՝ այս ռազմական բախման և հետագա զարգացումների մեջ։
4. Թուրքիայի կոշտ և ագրեսիվ դիրքորոշումը։
5. Հայ-ռուսական վերջին շրջանի սառնության ֆոնին մեր դաշնակցային ռեսուրսի անհստակությունը։
6. Այն «լրջության» աստիճանը, որով մենք վերաբերվում ենք մեր սահմաններին ընթացող պատերազմին։ Հայրենակիցներ, մենք ֆիլմ չենք նայում, մենք համակարգչային խաղ չենք նայում։ Ռեալ կորուստների և ռեալ ռիսկերի հետո գործ ունենք։
7. Սոցիալական ցանցերում տիրող էյֆորիկ վիճակը. «ամենամարտունակ» կոչերով հանդես են գալիս բանակում չծառայած, խրամատ, զենք երբևէ չտեսած դեմքեր, որոնք ֆեյսբուքյան ապահով բլինդաժներում նստած՝ կոչեր և խիզախ կանխատեսումներ են անում։ «Մենք խփինքը», որ հորդում է հազարավոր պլանշետներից և սմարթֆոններից, պետության և պետության քաղաքացու հետ կապ չունեցող պահվածք է։ Խփողներն էլ դուք չեք, նրանք հեռու են ձեր ապահով պլանշետներից։ Պետության քաղաքացու մոտ առաջին տեղում պետք է լինի մտահոգությունը՝ պետության, իրավիճակի, հետագա զարգացումների վերաբերյալ։
8. Այս պահին գրեթե չի հնչում խոսք, որ ուղղված կլիներ իրավիճակը հանդարտեցնելուն, լուծումներ գտնելուն, նոր զոհերից խուսափելուն։ Չի երևում մեխանիզմ, որով պետք է կանգնեցվի հետագա էսկալացիան։ Միջազգային կառույցների կոչերն առայժմ երկուստեք անպատասխան են մնում։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին