8,85 մլն դոլար «Լիճք» ենթակայանի վերակառուցման համար. «Սա Արցախի էներգետիկ անվտանգության հետ է կապված»
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 9-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 857 600 ԱՄՆ դոլար արժեքով պայմանագրի կնքումը:
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ հրատապությունը պայմանավորված է նրանով, որ վերջերս կառավարության կողմից հավանության է արժանացել «Մասրիկ-1» արեւային ենթակայանի կառուցումը, իկ արտադրված էլեկտրաէներգիան պետք է ընդունվի «Լիճք» կայանի միջոցով:
«Այս պահին «Լիճքը» ի վիճակի չէ սա իրականացնել, որովհետեւ այդ կայանը շահագործման է հանձնվել 1961 թվականին եւ այստեղ շինարարական աշխատանքների կարիք կա: Հաշվի առնելով, որ «Մասրիկ-1»-ի ֆինանսավորումը մեր կողմից արդեն հաստատվել է, շուտով կսկսվի շինարարությունը, մեր կողմից հրատապ քայլեր են պետք, որ ավարտենք «Լիճքը»: «Լիճքի» շինարարությունը պետք է իրականացվի «ԲԷՑ»-ի միջոցների հաշվին: Սա եւս աննախադեպ է, նախկինում բոլոր մեր ենթակայանները վերակառուցվել ու կառուցվել են վարկային միջոցների հաշվին»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ իրենք գնային առաջարկներ են ուղարկել նման կայանների կառուցման հաջողված փորձ ունեցող կազմակերպություններին:
«Միակ արձագանքը «Կասկադ Էներգո»-ի կողմից է եղել: Նախնական առաջարկը կազմել է 9 998 232 ԱՄՆ դոլար: Այս փուլում առաջարկում ենք թույլ տալ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին այդ աշխատանքներն իրականացնելու նպա¬տա¬կով «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 857 600 ԱՄՆ դո¬լար արժեքով պայմանագրի կնքել»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ սա նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր դերակատարում ունեցող ենթակայան է:
Նախարարը հավելեց, որ տեխնիկապես հնարավոր է 6-8 ամսում շինարարական աշխատանքները կատարել:
Իր հերթին վարչապետ Նիկոլ փաշինյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված հրատապությունը. «Պայմանագի համաձայն, այն պահին, երբ «Մասրիկ-1» կայանը սկսի էլեկտրաէներգիա արտադրել, ՀՀ-ն պարտավոր է այդ էլէներգիան ձեռք բերել, բայց եթե նույնիսկ ձեռք չբերի, պարտավոր է դրա համար վճարել: Դրա համար պետք է սինխրոնացնենք «Մարսիկի» եւ «Լիճք» ենթակայանի շահագործման ժամկետները, որ Հայաստանը վնասներ չկրի»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...