Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը պետք է որևէ կերպ հոգա փոքր և միջին բիզնեսների հարցերը
Կառավարությունը՝ ի դեմս առողջապահության նախարարի, կոչ է արել գնալ գիտակցված լոքդաունի, պարտադրվածի փոխարեն։ Այսինքն, կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտությունը, բայց այն իր կողմից իրականացնելու փոխարեն բնակչությանն է կոչ անում գիտակցել այն եւ ինքնուրույն գնալ լոքդաունի։
Կարելի է նշել առնվազն 3 տարբերություն պարտադրված եւ գիտակցված լոքդաունների միջեւ․
1․ Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը չի կարողանա դիմակներ բաժանել եւ բացատրել, թե ինչու է պարգեւավճարներ ստանում, մինչդեռ գիտակցվածի դեպքում կարող է "ոչ գիտակիցներին" փողոցում հորդորել։
2․ Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը պարտավոր է ինչ-ինչ գործողություններ անել, մինչդեռ գիտակցվածի դեպքում կարող է սահմանափակվել կոչեր անելով եւ դիմակ բաժանելով։
2․ Պարտադրված լոքդաունի դեպքում կառավարությունը պետք է որեւէ կերպ հոգա փոքր եւ միջին բիզնեսների հարցերը, որպեսզի նրանք չփակվեն, իսկ աշխատողներն էլ սովամահ չլինեն։ Մինչդեռ գիտակցված լոքդաունի դեպքում նման պարտավորություն կառավարությունը չի զգում, եթե նույնիսկ բնակչությունը ենթարկվի իր կոչերին եւ չգնա սրճարաններ ու վարսավիրանոցներ, կառավարությունը կասի․ «Ես ի՞նչ անեմ, ձեզ բացել եմ, աշխատելու հնարավորություն եմ տվել, ի՞նչ անեմ, որ ժողովուրդը չի գալիս, չի օգտվում ձեր ծառայություններից ու դուք փող չեք աշխատում։ Իմ հարկերը վճարեք»։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...