Մարկ Ցուկերբերգը վերջին մի քանի օրերին 7,2 մլրդ դոլար է կորցրել
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերջին մի քանի օրերին 7,2 մլրդ դոլար է կորցրել, քանի որ մի շարք խոշոր ընկերություններ հրաժարվել են գովազդ տեղադրել սոցցանցում, գրում է Bloomberg գործակալությունը։
Մի քանի խոշոր ձեռնարկություններ, այդ թվում՝ Coca-Cola-ն, Verizon-ը և Unilever-ը, հայտարարել են Facebook-ում գովազդի տեղադրման դադարեցման մասին՝ ատելության, այլատյացության, հակասեմական և նմանատիպ բովանդակությամբ գրառումների անբավարար վերահսկողության պատճառով:
Գործակալությունը նշում է, որ հունիսի 16-ին Facebook-ի բաժնետոմսերը նվազել են 8,3 տոկոսով։ Bloomberg Billionaires Index միլիարդատերերի վարկանիշի համաձայն՝ Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 7,21 մլրդ դոլարով և այժմ կազմում է 82,3 մլրդ դոլար: Գործարարը դուրս է մնացել առաջատարների եռյակից․ նրանից առաջ է անցել LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն (88 մլրդ դոլար): Առաջին տեղում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն է (161 մլրդ դոլար), երկրորդում՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (111 մլրդ դոլար):


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...