Օբաման շարունակում է ընտանիքի հետ հանգստանալ արևադարձային Ինդոնեզիայում (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջ ու 2 դուստրերի հետ շարունակում է իր հանգիստը վայելել Ինդոնեզիայում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախկին նախագահական ընտանիքը գտնվում է ամենապահանջված զբոսաշրջային վայրերից մեկում՝ Բալի կղզում:
Ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, որ հինդուիստական տաճար այցելելու ժամանակ Օբաման նախապատվությունը տվել է ազատ ոճի հագուստին, մինչդեռ Միշել Օբաման, Սաշան ու Մալիան կրել են Բալիում սրբազան վայրեր այցելության համար նախատեսված հանդերձներ:
Նշենք, որ օրերս Օբամաները հրաշալի ժամանակ են անցկացրել Այունգ (Ayung) գետում նավակ թիավարելիս, ինչը Բալիում ամենահայտնի զբոսաշրջային վայելքներից է:
Դրանից հետո Օբամաները զբոսնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառված բրնձի դաշտերով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բալիում Օբամաների ընտանիքը կանգ է առել Four Seasons Resort Bali հյուրանոցում, որտեղ մեկ գիշերվա համար հարկավոր է վճարել 2.500 դոլար:
Օբաման դեռահասության ժամանակ 4 տարի ապրել է Ինդոնեզիայում, քանի որ նրա մայրն ամուսնալուծությունից հետո ամուսնացել է ինդոնեզացու հետ:
Հայտնի է, որ Օբաման այնտեղ ունի դպրոցական ընկերներ:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...