Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները» Վրաստանին զսպելու համար Ադրբեջանը Հայաստանի հետ էլ ավելի կբարելավի հարաբերությունները Freestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսը Գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ազգային հավաքականների փոփոխությունների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. Տոկաև Կալիֆոռնիայում գազի պայթյուն է տեղի ունեցել․ 6 մարդ է վիրավորվել 2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու 200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում է Կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել Աննա Հակոբյանի անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆԲեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»Վրաստանին զսպելու համար Ադրբեջանը Հայաստանի հետ էլ ավելի կբարելավի հարաբերությունները Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկումFreestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսըԳործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակըԹրամփը մտադիր է մեղմացնել մարիխուանայի դեմ դաշնային սահմանափակումներըՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ազգային հավաքականների փոփոխությունների մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. ՏոկաևԴեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 53.6 հազար. ՄՍԾԿալիֆոռնիայում գազի պայթյուն է տեղի ունեցել․ 6 մարդ է վիրավորվել2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ինՍնուփ Դոգգը նշանակվել է ԱՄՆ հավաքականի պատվավոր մարզիչ Օլիմպիադա-2026-ինԵրևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում էՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Իլհամ ԱլիևինԿեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել Աննա Հակոբյանի անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետՄեսսին Հնդկաստանում անձամբ կբացի իր 20-մետրանոց արձանը. տեսանյութԴուա Լիպան նոր տեսքով ցուցադրել է իր գայթակղիչ կազմվածքը՝ նոր կերպարով Մինեսոթայում ներգաղթյալների դեմ գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 400 մարդու. NBCVogue-ը վիճաբանություն է առաջացրել իր «55 լավագույն հագնված հայտնիների» ցուցակով. Հռոմի պապը և Միշել Օբաման Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունումԲիանկա Սենսորին՝ բորդո լատեքսով. ևս մեկ էպատաժային տեսք Քլոե Քարդաշյանը չորս տարի սեքսով չի զբաղվել. «Ես այնտեղ արդեն սարդոստայն ունեմ» Քեյթ Միդլթոնը «թշնամիներ» ունի թագավորական ընտանիքումՊայթյուն Նորապատ գյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներՀնագետները հայտնաբերել են 1400 տարեկան խորանարդաձև գանգ«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը վերադարձրել է մրցանակը՝ Իսրայելի մրցույթին մասնակցելու թույլտվության պատճառովԻնչպես են հռոմեական քաղաքները ոչնչացրել առողջությունը. Հնագետները բացահայտել են քաղաքաշինության ավերիչ հետևանքներըԵրաժշտության ուսուցչուհին կդատապարտվի 14-ամյա աշակերտին գայթակղելու համար14 հոգեկան խանգարումներ ընդհանուր արմատներ ունեն. NatureՍտում են բոլորը. ապատեղեկատվություն տարածում են ոչ միայն մարդիկ, այլեւ կենդանի այլ օրգանիզմներըԹալանել են նաեւ Բրիտանական թանգարանը. պարզվում է` Լուվրից մեկ ամիս առաջԿինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծերԲեքհեմները հրաժարվել են իրենց հարսի հետ հաշտեցման ջանքերից Ուկրաինան հայտարարել է նախագահական ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքների մեկնարկի մասինԵՄ-ն պատրաստվում է հարված հասցնել Ռուսաստանի «ստվերային նավատորմին»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԿինը ոստիկանությանը հայտնել է, որ մետրոյի վագոնում անհայտ անձը դիպչել է իր ոտքինՖիլիպինները կարող են հյուրընկալել Պուտինի և Թրամփի հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանըՄԱԿ-ը արժանապատվորեն կատարում է իր առաքելությունը, ասել է ՊուտինըՄեծ Բրիտանիան ստեղծել է նոր ռազմական հետախուզական ծառայություն՝ աճող սպառնալիքների պատճառովՍկանդալ Թուրքիայի խորհրդարանում. սեռական բռնություն անչափահաս ուսանողների նկատմամբՈւրալօղլու․ Առանց Թուրքիա կայունություն լինել չի կարողՎիզաների ազատականացման շրջանակում ԵՄ գնահատող առաքելությունը հյուրընկալվել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում2026 թվականի պաշտպանական բյուջեն նախատեսում է աննախադեպ ներդրումներ ԱՄՆ զինված ուժերում. ԹրամփFinancial Times-ը հայտարարել է տարվա մարդունԱրարատի գագաթն ավելի է ճերմակելԱՄՆ-ն կմասնակցի դեկտեմբերի 13-ին Եվրոպայում Ուկրաինային նվիրված հանդիպմանը. Թրամփ

Մոռացե՞լ եք, թե ՔՊ-ն ինչպես էր պատգամավորի թեկնածուներ ընտրում, հիշե՝ք

ԲՀԿ-ին, ԲՀԿ-ական պատգամավորներին վարկաբեկելու փորձ անելու համար ոմանք, չասենք, թե ովքեր, ինչ-որ գրություններ են տարածում, չհասկանալով, որ խախտում են էթիկայի բոլոր սահմանները, անցնում սահմանագցծեր:

Ստիպված ենք հիշեցնել, թե ՔՊ-ն ինչպես էր ոչ վաղ անցյալում պատգամավորի թեկնածուներ ընտրում: եթե մոռացել եք, ապա թարմացրեք ձեր հիշողությունը, ընթերցելով հրապարակախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հոդվածը, որը հրապարակվել էր «Հրապարակում» 2018-ի նոյմեբերին:

***

Հավատաքննություն՝ ՔՊ-ական ձեւով

«ԱԺ ընտրություններին ընդառաջ, ընտրացուցակներ կազմելու վերջին տասնօրյակում, պաշտոնական առաջարկ ստացա ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում: Ես այլ քաղաքական ծրագրեր ունեի, որոնք հընթացս պարտադրաբար փոխվեցին, քանի որ չփոխվեց Ընտրական օրենսգիրքը: Թեպետ այլ առաջարկներ էլ էի ստացել, սակայն անազնիվ համարեցի զուգահեռ բանակցություններ վարել այդ կուսակցությունների հետ և ընդունեցի ՔՊ-ի առաջարկը` վստահ, որ ցուցակում կընդգրկվեն քաղաքականապես կոփված, բանիմաց այլ գործիչներ: Չնայած տարաձայնություններին՝ համոզված էի, որ հեղափոխական այդ թիմին իրապես կարող եմ աջակցել հեղափոխության հաղթանակն ապահովելու համար: Ժամանակն էր քաղաքական անհամաձայնությունները քննարկել հենց ՔՊ-ի թիմում, և իմ քաղաքական կենսափորձն ու գիտելիքներն արդյունավետ օգտագործել Նոր Հայաստանի կայացման համար: Ի վերջո, հենց դա էին պահանջում ինձնից շատ-շատերը: Այս համոզմունքն էլ ինձ տարավ ՔՊ գրասենյակ:

Վատ լուսավորված սենյակի կենտրոնում, կողք-կողքի մի քանի աթոռներ էին շարված, որոնց դեմ դիմաց, սենյակի ամենալուսավոր հատվածում՝ մեկ այլ աթոռ, քիչ այն կողմ՝ ևս մեկը: Ես հանեցի կիսավերարկուս, մոտեցա առաձնացված աթոռին և լարված մթնոլորտը լիցքաթափելու համար կեսկատակ հարցրեցի. «Սա՞ է դատապարտյալի աթոռը»: Կատակս մնաց անարձագանք: Հասկացա, որ աթոռին նստածները լուրջ են տրամադրված: «Տիկ. Մկրտչյան, պատմեք ձեր մասին»,-պողպատե ձայնով, ակնոցի տակից անքթիթ ինձ նայելով դիմեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչության անդամ, 29-ամյա Տիգրան Ավինյանը: Այսպես սկսվեց իմ հարցազրույցը ՔՊ «կոնսպիրացված» գրասենյակում:

Բոլշևիկյան խստությամբ ինձ նայող ՀՀ և ՔՊ ղեկավար կազմի մի քանի անդամների հետ իմ հարցազրույցը վերածվեց նախ հարցաքննության, ապա՝ հավատաքննության: Այդ ամենը ծանոթ ֆիլմերի խառնուրդ էր հիշեցնում՝ 37թ. խորհրդային ՊԱԿ-ի, ամերիկյան ԿՀՎ-ի, իսրայելական Մոսադի մասին: Մինչդեռ աթոռին նստածները 25-35 տարեկան հայ երիտասարդներ էին, որոնք իմ մասնագիտական կենսագրության՝ 30-ամյա քաղաքական լրագրության, դասախոսական 20-ամյա աշխատանքի, հասարակական-քաղաքական 20-ամյա գործունեության տարիքին էին:

Նրանք չգիտեին էլ, թե ում էին ջանասիրաբար հարցաքննում: Չգիտեին, որ իմ քաղաքական հայացքները ձևավորվել են ուսանողական տարիներին՝ վերակառուցման փոփոխությունների ազդեցությամբ, որ ես եղել եմ քաղաքական գաղափարներով և նվաճումներվ առլեցուն ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցը, ի մոտո ճանաչել եմ նորանկախ Հայաստանի քաղաքական բոլոր առաջնորդներին, անցել եմ անկախ Հայաստանի ամենալուրջ քաղաքական դպրոցը, փոթորկուն ժամանակներում, որպես Հայաստանի ամենահանրաճանաչ թերթի՝ «Հայքի» թղթակից, մասնակցել և լուսաբանել եմ պատմաքաղաքական իրադարձություններ, այդ թվում և՝ ԽՍՀՄ վերջին համագումարի մեշաբաթյա աշխատանքները, տեսել եմ հետորհրդային Հայաստանի բոլոր իշխանությունների վերելքն ու անկումը: Ես կարող էի ՔՊ ղեկավարներին քաղաքականության դասեր տալ, սակայն այժմ պետք է պատասխանեի նրանց հարցերին:

Առաջին հարց-հարվածը ստացա անմիջապես կողքի աթոռից, որին նստած ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ինձնից մեկեն հաշիվ պահանջեց ֆեյսբուքյան իմ գրառման համար, ուր քննադատել էի իրեն՝ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս չգալու՝ ՔՊ-ի մեկ օրում արմատապես փոխված դիրքորոշման համար: «Իմ այդ հայտարարությունից հետո դուք Ֆեյսբուքում հարձակվեցիք ինձ վրա»,-ասաց 35-ամյա երիտասարդ կինը: Չհիշեցի այդ գրառումս, թեպետ ԵՏՄ-ի մասին իմ տեսակետը հայտնի էր և չէր փոխվել, ինչպես մեխանիկորեն փոխվել էր Լենայի դիրքորոշումը: Հասկացա, որ երկնքից իշխանության մեջ հայտնված նախկին և անհայտ լրագրող Լենա Նազարյանը ոչ միայն քաղաքականությունից տեղյակ չէ, այլև բարեկրթության տարրական կանոններից: Սակայն ՔՊ-ի թիմին հմտորեն պատրաստել էին հարցազրույցին, և Լենան փորձեց տրորել իմ քաղաքական համոզմունքները. ինչպե՞ս եմ պատկերացնում ՔՊ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության հետ տրամագծորեն տարբեր կարծիք ունենալով: Սա պատերազմի ազդականչ էր և հարցազրույցը ձախողելու փորձ, սակայն ես խաղաղության սպիտակ դրոշ բարձրացրեցի, նկատելով. «Քաղաքականությունը համոզելու արվեստ է: Քննարկումներ, հուսով եմ, նորից կլինեն: Կարելի է փոխել ձևակերպումը՝ Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի դուրս գգալ ԵՏՄ-ից տարածաշրջանային զարգացումների արդյունքում: Բացի այդ, պարզ է, որ առաջնորդվելու եմ թիմի որոշումներով»: Քննախույզ նայող մի քանի զույգ աչքերից հասկացա, որ ինձ չհավատացին: Գիտեի, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցն ամենաբարդն է լինելու ՔՊ-ի հետ հարաբերություններում: Սակայն անսացի ընկերներիս հորդորին, թե մի օր ՔՊ-ն դարձյալ կարող է փոխել կարծիքը, և հիմա դա չդարձնեմ համագործակցության խոչընդոտ:

Հարցերի մեծ մասը տալիս էր Տիգրան Ավինյանը, որին ժամանակ առ ժամանակ բջջային հեռախոսն էր փոխանցում Նիկոլի կառավարության մյուս անդամը՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, 32-ամյա Սուրեն Պապիկյանը, երբեմն նաև՝ ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը: Հարցերից և փոխանցիկ հեռախոսից հասկացա, որ քրքրել էին իմ ֆեյսբուքյան էջը՝ «չնկատելով» հեղափոխության անվերապահ աջակցության իմ գրառումները: «Դուք գտնում եք, որ նոր իշխանությունները չունե՞ն Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգ», «Դուք գտնում եք, որ մենք չունենք գաղափարախոսությու՞ն», «Ի՞նչ կարծիք ունեք 2017թ. Ազգային ժողովի մասին». նրանց այսևայլ հարցերին իմ պատասխանները հայտնի էին. դրանք իմ հոդվածներում են, հարցազրույցներում, ֆեյսբուքյան գրառումներում, սակայն երիտասարդ հավատաքննիչներին կարծես այլ հանձնարարական էր տրված: Ներսիս լրագրողը սեղմում էր պարանոցս՝ ստիպելով Ավինյանի հարցերին հարցով պատասխանել. «Ձեր հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրության համար մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից. ինչպե՞ս եք վերաբերում այն մեղադրանքին, որ վեցամսյա պաշտոնավարման այս ընթացքում դուք չարաշահել եք ձեր պաշտոնական դիրքը»: Բայց չհարցրեցի, քանի որ կային ավելի կարևոր խնդիրներ՝ ազդել քաղաքական որոշումների վրա, շտկել երիտասարդ այս իշխանության սխալները և աջակցել նրանց, որ հեղափոխությունը տրամաբանական հանգրվանին հասնի. այս ամենն արդյունավետ իրականացնել հնարավոր էր հենց ՔՊ-ի հետ համագործակցելով:

Հավատաքննության այդ 20-30 րոպեների ընթացքում մտածում էի միանգամից մի քանի բանի մասին. խուսափոխական պատասխաններ տալու, հարցերին հարցով պատասխանելու, թողնել-հեռանալու, ՔՊ-ի հետ իմ հետագա համագործակցության և այն մասին, թե, արդյո՞ք, Նիկոլն է կանգնած Լինչի այս դատաստանի հետևում, թե՞ որևէ կոնկրետ կառույց: Այդ մտքերով էի տարված, երբ ամբողջ ընթացքում որևէ հարց չտված ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար, 28-ամյա Ռուբեն Ռուբինյանը հարցրեց՝ «Դուք ձեզ եվրոպամետ համարու՞մ եք»:

Պարզ էր, որ նրանց երկաթե փաստարկներ էին պետք իմ թեկնածության դեմ, որոնցից մեկն էլ իմ եվրոպամետության ապացույցը պետք է լիներ: Երբեմն հակառակորդներին պետք է տաս այն, ինչ նրանք ուզում են ստանալ. այդպես նրանք կարող են նահանջել, սակայն քեզ հաղթել, այնուամենայնիվ, չեն կարող: «Այդ բաժանումը համարում եմ արհեստական, ինչպես նաև՝ «հայամետ» ձևակերպումը: Թեպետ չեմ հիշում, որևէ ռուսամետ երբևէ ասի, որ ինքը ռուսամետ է: Ես ուզում եմ, որ Հայաստանն ընթանա եվրոպական քաղաքական համակարգի, քաղաքակրթության և արժեհամակարգի ճանապարհով, ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ի վերջո, անդամակցի ԵՄ-ին: Եթե դա եվրոպամետություն է, ապա, այո, ես եվրոպամետ եմ»,-պատասխանեցի: «Եվ դուք պատրաստվում եք բարձրաձա՞յն ասել, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը»,- սարսափած նետեց Ռուբինյանը: «Ոչ, իհարկե, որովհետև ԵՄ-ում անդամի կարգավիճակով մեզ ոչ ոք չի սպասում»,-նկատեցի, միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ այժմ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարծես դադարեցված են:

Հարցազրույցի ողջ ընթացքում պատի մոտ դրված գրասեղանի մոտ իբր թղթերի մեջ էր խորասուզվել ՔՊ վարչության անդամ, «Հայկական ժամանակ» թերթի երբեմնի թղթակից Վահագն Հովակիմյանը, որը ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս սենյակից, մտածում էի, որ երևի Նիկոլի աչքնուականջն է ՔՊ-ում և նրան մանրամասներ է հայտնում:

Մի քանի օր անց տեղեկացա, որ ՔՊ վարչությունը, ձայների բացարձակ մեծամասնությամբ, «դեմ է» քվեարկել իմ թեկնածությանը: Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքի՝ 2016թ. ընտրված վարչության անդամներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Սասուն Միքայելյանը, Հովհ. Աղազարյանը, Զարհուի Բաթոյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և այլք: Թեկնածությանս մերժման հիմնական փաստարկներից մեկը եղել է իմ «եվրոպամետությունը»: Ես համոզված եմ, որ այդպես են վարվել նաև շատերի հետ, ովքեր կարող էին քաղաքական հետագիծ և քաղաքական մտածելակերպ բերել ՔՊ:

ՔՊ-ական հավատաքննությունից հետո սկսեցի երկյուղել, թե ովքե՞ր էին քննադատությունն ատող այս տղաներն ու աղջիկները՝ Նիկոլի ղեկավարությամբ, որոնց մենք հանձնեցինք Հայաստանի պետականությունը: Սերժ Սարգսյանին մերժելուց հետո նրանք սկսեցին մերժել ամեն ինչ և ամենքին, նրանց, ովքեր ի տարբերություն իրենց, ունեն քաղաքական հայացքներ, արժեքներ, կենսագրություն, քաղաքական գիտելիքներ և Հայաստանի զարգացման մտապատկեր: Եվ կառավարելի չեն, ինչպես իրենք: Այլոց քաղաքական կենսագրությունը, սկզբունքները, հասարակական արժեքներն այն թիրախներն են, որոնց անխնա ոչնչացնելը նրանց կա՛մ հանձնարարություն է, կա՛մ դավանանքը: Նրանց՝ քաղաքականության, տնտեսության, պետակաշինության գիտելիքների բացակայությունը, ամեն գնով ինքնահաստատվելու ձգտումը Հայաստանի համար դառնում է վտանգահարույց:

«Ասացեք, արդյոք աշխարհում, բացի Գերմանիայից, կա՞ մի երկիր, որտեղ քիթը վեր ցցել ավելի շուտ են սովորում, քան այն մաքրել»,-18-րդ դարում հեգնում էր գերմանացի փիլիսոփա Գեորգ Լիխտենբերգը:

Կա այդպիսի երկիր. 21-րդ դարի հետհեղափոխական Հայաստանն է այն: