Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումները Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ

Ինչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասինԱշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդըԶախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել
Հայաստան

«Ինչո՞ւ չեն խոսում, երբ նման հայատյաց հայտարարություններ են հնչում, նման դեպքերում նրանք պապանձված նստած են․․․». Դավիթ Բաբայան

Հայաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել-քննադատել Եվրախորհրդարանի պատգամավորների տարածած համատեղ հայտարարությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ:

Հունիսի 10-ին ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Ժելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։

«Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Ղուբաթլիի և Ջաբրաիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն՝ մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է՝ առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

168․am-ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ վերջնական պատասխանը, թե ինչու են ԵԽ պատգամավորները նման հայտարարություն տարածել, ինչ պատճառներ կան՝ խորհրդարանական դիվանագիտության թերի աշխատա՞նք, թե՞ ադրբեջանական խավիարային ակտիվ դիվանագիտությունն են հիմք դարձել սրա համար, պետք է տան պատկան մարմինները։

Ըստ նրա, մեծ հավանականություն կա, որ սա Ադրբեջանի խավիարային դիվանագիտության արդյունքն է։

«Քանի անգամ ենք նման սկանդալներ տեսել, քրեական գործեր եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ։ Դա չի բացառվում, որովհետև եթե այդ գործիչներն օբյեկտիվ են, նրանք գեթ մեկ անգամ պետք է անդրադառնային Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, որ Երևանն ադրբեջանական քաղաք է, որ հայերին են տվել այդ քաղաքն ապօրինի, որ դա ապագա սերունդները չպետք է ընդունեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Գերմանիայի կանցլերը հայտարարեր, որ Երկրորդ աշխարհամարտի արդյունքները վերանայում է։

Նման բան հնարավո՞ր է։ Ինչպիսի՞ արձագանք կլիներ այդ դեպքում, իսկ այս դեպքում չեն խոսում։ Եթե այդ մարդիկ զեկուցողներ են, ինչո՞ւ չեն խոսում, երբ նման հայատյաց հայտարարություններ են հնչում, նման դեպքերում նրանք պապանձված նստած են, նման բաներից չեն խոսում, բայց խոսում են մարդասիրական բնույթ կրող ճանապարհի մասին։ Ադրբեջանը ծախսում է միլիարդներ, միայն Սաֆարովի ազատումը մի քանի միլիարդ դոլար արժեցավ, Սաֆարովը հերոս չէր, Նոբելյան մրցանակակիր չէր, որևէ մեկին պիտանի չէր, միլիարդներ ծախսեցին, այս դեպքում ևս խավիարի հոտը գալիս է։ Իրենք գումար են ծախսում, բայց մենք մեր գաղափարներով, աշխատանքի շնորհիվ կկարողանանք չեզոքացնել միլիարդավոր ներդրումները»,- ասաց Բաբայանը։

168․am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ տարօրինակ է գնահատում այդ երեք խորհրդարանականների տարածած հայտարարության վերաբերյալ հայկական քաղաքական շրջանակների, փորձագետների այդքան բուռն արձագանքը։

 «Ըստ էության, ի՞նչ է տեղի ունեցել, այդ ե՞րբ է, որ եվրոպական որևէ կառույց ԼՂ-ն ճանաչել է անկախ պետություն կամ ասել է, որ ԼՂ-ի այսօրվա փաստացի սահմանները փոփոխության ենթակա չեն։ Մենք ունեցե՞լ ենք արտաքին քաղաքականության մի շրջան, մի փուլ, երբ այդպիսի հայանպաստ որոշումներ և բանաձևեր են եղել։ Միշտ էլ եվրոպական կառույցների տեսակետն այն է եղել, որ ԼՂ-ն և հարակից շրջաններն ադրբեջանական են, և խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններում։ Ես այլ որևէ փաստաթուղթ չեմ հիշում անցած ամբողջ շրջանում 1994 թվականի հրադադարի հաստատումից ի վեր։ Չեմ ցանկանում որևէ մեկին արդարացնել, որևէ մեկին քննադատել, գուցե խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ինչ-որ մեկը թերացել է, գուցե չի հաջողվել ճեղքել ադրբեջանական լոբբինգի ստեղծած արգելքները։ Ես չեմ կարող ասել, իրավիճակին չեմ տիրապետում»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ ջանքերը պետք է համատեղել, դիմագրավել ադրբեջանական քարոզչությանը՝ արդյունավետ լոբբինգ իրականացնելով եվրոպական կառույցներում։

Նրա խոսքով՝ մենք չպետք է մեր հայտարարություններով աշխատենք Ադրբեջանի քարոզչության համար։

«Առանց այն էլ Ադրբեջանը սեփական հանրությանը ոգևորելու խնդիր ունի, և այդ երեք պատգամավորների ստորագրությամբ հայտարարությունն Ադրբեջանը բավական թանկ գնով է պոկել, որպեսզի Ալիևի և Մամեդյարովի խորտակվող վարկանիշը փոքր-ինչ շտկվի, և մենք ակամայից նպաստում ենք, որ այդ քարոզչությունը թափ հավաքի Ադրբեջանում, և Ալիևն ամրապնդի իր հեղինակությունը»,- նման կարծիք հայտնեց Աթանեսյանը։

Նա նշեց, որ հարկավոր է արդյունավետ քաղաքական լոբբինգ, իրական քաղաքական լոբբինգ, ոչ այն, ինչ մենք ավանդաբար ունենք։

«Մեր մեքենան սկսում է յուղ վառել, ավանդական լոբբինգի հնարավորությունները մոտենում են մի եզրագծի, պետք է գտնել նոր ձևեր, նոր միջոցներ, նոր հնարավորություններ, իսկ դրա համար հարկավոր է լուրջ տնային աշխատանք կատարել, պետք է լինի հայկական լուրջ կառույց, ուղեղային կենտրոն, որտեղ մարդիկ զբաղվեն լուրջ վերլուծաբանությամբ, դրանից բխող ծրագրավորումներով և դրանց իրականացմամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Արցախի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։ Վերջիններս պետբյուջեից գումարներ են ստանում, և հայտնի չէ, թե Փարիզում, Վաշինգտոնում կամ Գերմանիայում ինչով են զբաղված։ Եթե դրանց աշխատանքի ՕԳԳ-ն չի երևում, գուցե դրանք փակե՞նք։ Դրանք պետք է ողջ թափով աշխատեն, պետք է այդ կառույցներում աշխատեն պրոֆեսիոնալներ, քաղաքական մենեջերներ»,- ասաց Աթանեսյանը՝ ամփոփելով, որ ավանդական հայկական լոբբինգն այլևս արդյունավետ չէ, ուստի հարկավոր է հարցը դիտարկել ավելի համակարգային ու խորքային տեսանկյունից՝ գտնելով նոր հնարավորություններ և հայկական դիրքորոշումներն աշխարհում լսելի դարձնելու արդյունավետ եղանակներ։