Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի նախկին բնակիչ. այն, ինչը մեզ է պատկանում, պետք է վերադարձվի մեզ
Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի խնդիրը մոռացված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի նախկին բնակիչ Վիտալի Մարյանյանը:
«Մենք չգիտենք՝ արդյոք հարցը ներառված է բանակցային գործընթացում եւ ինչ չափով: Հարցն այն է, թե ինչպես է դիտարկվում՝ Ղարաբաղը որպես աշխարհագրական տարածք կամ տարածաշրջան, որտեղ ապրում են ազգային հատկանիշներ կրողները: Շահումյանի շրջանը ոչ միայն սահմանակից էր ԼՂԻՄ-ին, այլ նաեւ մասնակցել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրաքվեին՝ միանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»,-ասաց զրուցակիցը՝ հավելելով, որ ո՛չ ԼՂՀ, ո՛չ Արցախի Հանրապետություն անվանումները չեն արտացոլում բնակչության ազգային կազմը: «Ես կառաջարկեի այսպես՝ Արցախի Հայկական Հանրապետություն, որպեսզի ուղիղ նշվի, որ հանրապետությունը հայկական է, որ այնտեղ հայեր են ապրում»,-նշեց Վիտալի Մարյանյանը:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի համատեքստում անհանգստություն են առաջացնում փուլային տարբերակի եւ հնարավոր տարածքային զիջումների մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները:
«Շահումյանում են մեր արմատները, գերեզմանները, եկեղեցիները, մշակութային ժառանգությունը: Դա պարզապես հող չէ: Մեզ համար, առաջին հերթին, բարոյական հարց է, ապա արդեն՝ նյութական»,-ընդգծեց Մարյանյանը:
«Ցավոք, ո՛չ նախագահի թեկնածուները, ո՛չ Հայաստանում եւ Արցախում գործող իշխանությունները շեշտը չեն դնում Շահումյանի վրա: Այժմ մեզ՝ Շահումյանի նախկին բնակիչներին, ամենից շատ հուզում է մի հարց՝ ինչո՞ւ է Շահումյանի օկուպացիայի թեմային այդքան քիչ ուշադրություն հատկացվում: Մենք ապավինում ենք քաղաքական ղեկավարության եւ դիվանագետների իմաստությանը: Եթե դուք հարցնեք՝ կվերադառնա՞ք այնտեղ, ես կպատասխանեմ՝ դա մենք ենք որոշում: Այժմ միանաշանակ ոչինչ չենք կարող ասել: Սակայն նման հնարավորություն մենք պետք է ունենանք: Այն, ինչը մեզ է պատկանում, պետք է վերադարձվի մեզ: Այդ իմաստով պետք է օրինակ վերցնենք Ադրբեջանից, որն ակտիվորեն առաջ է տանում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեման»,-շարունակեց նա:
«Ես իմ կարծիքն ունեմ, թե ինչու Շահումյանն օկուպացվեց: Ես կարծում եմ, որ դա Հայաստանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարության սխալի հետեւանքն էր: Շատերը զոհվեցին: Ողջ բնակչությունն էր մասնակցում մարտական գործողություններին, օգնում էին ինչպես կարող էին: Դա կյանքի եւ մահվան հարց էր: Եվ մեզ համար Շահումյանի հարցը փակված չէ: Մեր փոքր հայրենիքը գերեվարված է»,-եզրափակեց զրուցակիցը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...