Եթե «5-րդ»-ը արցախցիներին պետք է, նրանք կմիացնեն
Հունիսի 10-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ «Արցախկապ» ընկերությունը վերջապես ստացել է «չարաբաստիկ» սարքը Ֆրանսիայից, եւ 5 հեռուստաընկերությունների հեռարձակումը, որն ընդհատվել էր հունիսի 1-ին, կվերականգնվի: Շատերը վստահ էին, որ հայկական 5 TV-ների հեռարձակումն ընդհատել են քաղաքական պատճառներով ու հատուկ նպատակով՝ որ հակաիշխանական 5-րդ ալիքը, որն արցախյան հիմնախնդրի լուսաբանման հարցում ակտիվ է եւ քննադատում է պաշտոնական Երեւանի դիրքորոշումները, արցախցիները չդիտեն։ Եվ որպեսզի տեսանելի չլինի այս նպատակը, ոչ թե միայն «5-րդ»-ի հեռարձակումն են դադարեցրել, այլ նաեւ մի քանի ոչ քաղաքականներինը՝ «A TV», «Շողակաթ» եւ այլն:
Նախագահի խոսնակը հունիսի 10-ի իր գրառմամբ դաժան մեղադրական հնչեցրեց «արհեստական աղմուկ բարձրացնողների», «քաղաքական տարբեր տիպի շահարկումներ անողների» հասցեին, դաս տվեց, ասելով՝ հարիր չէ դա: «Ի վերջո, ո՞րն էր նպատակը՝ թիրախավորել Արցա՞խը, Արցախի նորընտիր իշխանությունների՞ն, թե՞ լուծել խնդիրը»,- գրել էր Վահրամ Պողոսյանը: Քիչ էր մնում ամաչեինք: Ու մեկ էլ, ի՞նչ ենք իմանում՝ որ Արցախի էկոնոմիկայի նախարարությունը որոշել է Արցախի հարկատուների հաշվին հեռարձակել միայն կառավարության որոշած ցանկով հաստատված հեռուստաալիքները, իսկ դրանց մեջ «5-րդ ալիքը» չի մտնում:
Ահա, այսպես լուծվեց «հինգերորդի» խնդիրը: Հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը կեսգիշերին շտապել էր ուրախացնել ալիքի երկրպագուներին, գրելով ՖԲ-ում, որ մինչեւ երեկ կեսգիշեր Արցախում կվերականգնվի 5-րդ ալիքի հեռուստատեսային հեռարձակումը:
Իսկ երեկ «Հրապարակին» հայտնեց, որ ոչ մի վերականգնում էլ չի եղել: «Բոլորը վերականգնվել են՝ բացի մեզնից»: Իսկ ե՞րբ կվերականգնեն, ձեզ ասե՞լ են ինչ-որ ժամկետ: «Տեղյակ չեմ, ոչ, չեն ասել: Ի վերջո, եթե արցախցիներին պետք է, եթե նրանք կուզեն, թող միացնեն, դա նրանց հարցն է»,- պատասխանեց նա: Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ ասաց, որ հեռարձակվող հեռուստաալիքների ցանկի վերանայումը քաղաքական շահարկումների հետեւանք էր: «Ավելացնելու ոչինչ չունեմ: Կարող եմ միայն ասել, որ ներկայում հեռարձակվող հեռուստաալիքների ցանկը վերանայվելու է: Չի բացառվում, որ հունվարին՝ հայտերի ընդունման ժամանակ, «5-րդ ալիքը» մտնի սոցիալական փաթեթի մեջ, իսկ ալիքներից մեկը դուրս գա»:
- Բայց ոչ ոք դրան չի հավատա:
- Մի քանի օր առաջ էլ չէին հավատում, որ խնդիրը տեխնիկական է, բայց ալիքները միացան:
- Չէինք հավատում «5-րդ»-ի մասով, ու «5-րդ»-ը չմիացավ:
- Տարեվերջին բոլոր հայտերը կընդունվեն, բոլորը հրապարակային կքննարկվեն, որպեսզի ոչ մեկի մոտ ոչ մի կասկած կամ մտահոգություն չլինի: Եկեք անկեղծ լինենք: Միայն հինգերորդ ալիքը չէ, որ քննադատում է, «Երկիր մեդիան» էլ կա, «Արմենիան» է հակաիշխանական հեռուստատեսություն, բայց դրանք սոցփաթեթով հեռարձակվում են: Մենք երբեք չենք խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին ու երբեք չենք խառնվելու: Դա միանշանակ է:
- Նայեք, որ Հայաստանը չխառնվի ձեր կյանքին:
- Դե, Փառք Աստծո, մինչեւ հիմա շատ նորմալ ստացվում են այդ հարաբերությունները: Հուսանք, որ այդպես էլ շարունակվելու է: Իմիջիայլոց, մի կարեւոր հարց կուզեի, որ բարձրացվեր՝ ինչո՞ւ Արցախի հեռուստատեսությունը Հայաստանում չի հեռարձակվում: Ինչո՞ւ ենք մենք քննարկում միայն հայաստանյան ալիքների հեռարձակումն Արցախում: Չէ որ մենք նույն երկիրն ենք, նույն հայրենիքն ենք, եւ թող Արցախի հեռուստաալիքն էլ հեռարձակվի Հայաստանում:
- Կարծում եմ, մեծ լսարան կունենա:
- Ես էլ եմ կարծում:
ՀԳ. Առնվազն ծիծաղելի է, որ հեռուստաընկերությունը փակում են, որովհետեւ «ինադ» են ընկել՝ քաղաքական շահարկումների պատասխանն է, իբրեւ թե։ Իրականում՝ քաղաքական որոշում է կայացվել։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...